գաղթականներու խուժումին հետևանքով, բայց եկվորներուն հետ աճեր էր նաև գրաշարներու թիվը: Իսկ Աստիկ աղայի մանր-մունր առևտրական գործերը բոլորովին սնանկացեք էին։ Հայ նոր նպարավաճառները և ճաշարանները կհագեցնեին հին և նոր գաղութի բոլոր պահանջները։
Աստիկ աղային հագուստները մաշեր էին, տանը մեջ
կտիրեր թշվառություն։ Հաճախ անիկա ստիպված կըլլար
հինգ ֆրանկ «բրցնել» մեկեն և մյուսեն, ինչ որ կիրականացներ
բազմաթիվ մերժումներն հետո։
- Ես աշխատավոր մարդ եմ,-կըսեր Աստիկ աղան,–
Խորհրդային Հայաստանն ալ ինձի պես մարդոց երկիրն է:
Կինս, չոճուխներս կառնեմ կերթամ:
Բայց անիկա կմտածեր, որ անգամ մը ոտք դնելե ետքը
«այդ երկրին մեջ», չի պիտի աշխատեր որպես գրաշար, այլ
պիտի զբաղեր մանր առևտուրով։ Այդ մտադրությունը ոչ
ոքի չէր հայտներ, նույնիսկ, երբ խոսք կըլլար, որ անհատական
առևտուրը վերցած է խորհրդային կարգերու մեջ, Աստիկ
աղան ամենեն ավելի բարձր կգոչեր.
- Իշտե ատիկա ամենեն աղվոր բանն է, առևտուրը գողություն
ըսել է… հարկավ թե պիտի արգիլեն։
Բայց իր մտերիմ զգացումին մեջ ան կըսեր ինքզինքին.
«Բոշ խոսքեր, հեչ առանց առևտուրի երկիր կըլլա՞… կըսեն
իշտե՛ …»։
Բարպան կխորշեր այդ մարդեն և արդեն զղջացեր Էր անոր
քովը նստելուն, երբ մարդիկ՝ կարծես հալածվելով, խոժեցին
սրճարանը։ Բարպան ոտքի ելավ և գնաց անոնց մոտ
որևէ տեղեկություն ստանալու համար։ Անոնք ամենքը մեկ
կխոսեին և թռուցիկներ կբաժնեին ոտքի կանգնած երիտասարդներուն։
Բարպան լսեց, որ հսկայական ցույց մը եղեր է Հյուսիսային
և Արևելյան կայարաններու մեջտեղ։ Հակահեղափոխական
ստվար խումբեր ուզեր են ջարդուփշուր ընել «Յումանիտեի»
խմբագրությունը, բայց ոչ միայն կոմունիստները,
որոնք աչալուրջ կհսկեին, այլև թաղեցիները, անցորդնրը,
նույնիսկ մանր առևտրականները միացեր և ջախջախիչ
պարտության մատներ էին պրովոկատորները: Խմբագրա-