Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապահովությունը, սակայն, կացության առաջ մտահոգ, պահանջեր էր կառավարութենեն օգնական ուժ, և ուրիշ քաղաքներու զորանոցներեն ջոկատներ ճամփա ելած էին, որպեսզի սպասեն Փարիզի առաջ, պատրաստ ամեն հավանականության:

                        *
                     *     *

Բարպան կհուսար հետախուզող խումբին հետ երթալ, բայց անոնք հազիվ թե երևցեր Էին մայթին վրա, ոստիկանները ուզեցին ետ մղել դեպի սրճարանը։ Խումբի մարդիկը դիմադրեցին, բայց փոխանակ բարձրանալու, մղվեցան Դպրոցներու փողոցը, ուր նույնպես ոստիկաններ դիմավորեցին զիրենք։ Ակնթարթի մը մեջ խումբը ցրվեցավ Սորբոնի, Շամպոլիոնի և հարակից ուրիշ փողոցներու բավիղին մեջ, և Բարպան զգաց, որ մինակ մնաց ինքը։


— Ո՞ւր կուզեք երթալ,— հարցուց ոստիկան մը Բարպային,— ցույց տվեք ձեր ինքնության քարտը։


Բայց, կերևի, Բարպայի ճերմակ մազերը, անոր լուրջ երևույթը վստահություն ներշնչեցին ոստիկանին, որ լսելով, թե Բարպան կուզե Մոնժ փողոցը երթալ, այլևս չի պնդեց ինքնության քարտին վրա և ըսավ.


— Անցե՛ք, շուտո՛վ։


Մոնժ փողոցը մտնելով, Բարպան սկսավ մտածել, թե ո՞ր կողմնակի փողոցներեն կրնար հասնիլ Մեծ բուլվարները և, վերջապես, Հյուսիսային և Արևելյան կայարաններու մոտերը, ուր վստահ Էր, թե կգտնվեին Միհրանը և Յորկին, և միամիտ հույսը ուներ անոնց հանդիպելու։


Մոնժ փողոցը և անոր հարակից փողոցները խաղաղ Էին: Բարպան քիչ մը թափառեցավ։ Մտածումներ և հոգեր խառնիխուռն կխուժեին անոր ուղեղին մեջ։ Նախորդ օրը, սենդիքայի Պերմանանսի մեջ խորհուրդ տվեր էին իրեն՝ չի մասնակցիլ ցույցերուն։ Ընկերները, անշուշտ, նկատի առեր էին Բարպայի տարիքը և օտարական ըլլալը։ Քարտուղարներեն մեկը, խարտյաշ երիտասարդ մը, պահ մը ընդհատեր էր գոր–