Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերցուց կարմիր դրոշակը և միացավ այդ խումբին, որ վերակազմվեր էր, և ստանալով օժանդակություն փողոցի տուներու բնակիչներեն, անցեր էր հարձակողականի։ Անոնք հաջողեցան ետ մղել մահակավոր ոստիկանները, որոնք տուներու պատուհաններեն, հայհոյություններու հետ, իրենց գլուիւներուն վրա կստանային զանազան կարծր առարկաներ՝շիշեր, պնակներ։ Բայց այդ թոհուբոհին մեջ, երբ Բարպան կկարծեր, թե պինդ և բարձր բռնած է դրոշակը, ինքն ալ չի գիտցավ ինչպես, բիրտ հպում մը զգաց ուսին վրա, և աչքերը տեսան, որ դրոշակը կօրորվեր, բայց անմիջապես ուրիշ երիտասարդ մը բռնեց անոր ձողը։ Բարպան ուժգին հարված մը ստացեր էր և կգալարվեր, բայց դեռ չէր կարող որոշել ցավի կեդրոնը։ Բայց այլևս ո՛չ մտածելու ժամանակ կար, ոչ նահանջելու։ Ան կքշվեր կամ ետ կմղվեր ակամա, բայց իր բոլոր հոգվով կհրճվեր, երբ կզգար այդ հսկայական բազմությունը՝ անծանոթ մարդիկներով կազմված, շաղախված իրարու, ինչպես մեկ սիրտ, մեկ մարմին։ Ամեն անգամ, որ ան կլսեր «ընկեր» բառը, հուզմունքի սարսուռ մը կանցներ անոր էութենեն։ Բարպայի մեջ բավարարություն գտեր էին ոչ միայն արդարության, եղբայրության զգացումները, որոնց համար պայքարեր էր իր ամբողջ կյանքին մեջ, այլ նաև այնպիսի թաքուն զգացումներ, որոնց ամբողջ շրջագիծը ծանոթ չէր իրեն և որոնք այժմ կզարթնեին,միևնույն ատեն հագեցում ստանալով։

Տուցարարներու բազմությունները և սյուները, որ կխուժեին բոլոր կողմնակի փողոցներե դեպի Բաստիլի հրապարակը, ստացեր էին տարերային ուժի անպարտելիությունը։


Եթե դեռ կողմնակի փողոցներու մեջ ոստիկանությունը կարող էր վայրագորեն հալածել առանձին խումբերը, անիկա անզոր դարձեր էր հրապարակին վրա։ Ինչպես վարարած գետ, այդ բազմությունները կարող էին ոտնատակ ընել բոլոր արգելքները, քաղաքը ողողել, իրենց կամքը հարկադրել:


Սեղմված խիտ բազմության մեջ, Բարպան մղվեցավ ուրեմն դեպի հրապարակը։ Ան այլևս հյուլե մըն էր ծովածավալ բազմության մեջ, որուն մակարդակեն վեր կբարձրա