Էջ:Barpa Khachik.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ձության սուր զգացում մը խայթեց Վիկտորյային սիրտը, և անիկա իր կսկիծը արտահայտելու համար ըսավ.


— Մարդս իշտե ասանկ է, ինչքա՞ն բոշ բաներ մեզի դերդ կշինեինք։


Բայց անակնկալ ուրախություն մը կսպասեր իրենց տանը մեջ, և այդ ուրախությունը իրենց պիտի հայթայթեր մադամ Լենը… Բարպան միշտ կհիշեր այդ իրիկունը և մադամ Լենի սենյակը, ինչպես փոթորկալի ճամփորդության մը ընթացքին հյուրընկալ և խաղաղ նավահանգիստ մը, ուր մարդս կմոռնա ամեն ինչ, և հոգին կթեթևնա անորոշ վախերով և կանխահոգություններու պատճառած ժանգոտ ցավերեն։


Անոնք սկսան վեց հարկը բարձրանալ, նախ՝ իրենց փարախը մտնող կենդանիներու աշխուժով, բայց երրորդ հարկին վրա Բարպան և Վիկտորյան, շնչասպառ կանգ առին: Հետո մնացյալ հարկերը բարձրացան՝ երեք-չորս աստիճանի վրա կանգ առնելով։ Այդ ժամուն տանը բնակիչները վերադարձեր Էին, և կիները կպատրաստեին ընթրիքը, դռները կիսաբաց թողած, որովհետև բնակարաններու մեջ ջուր չկար, և ստիպված Էին յուրաքանչյուր հարկի վրա, սանդուղին մոտ եղող հասարակաց աղբյուրեն վերցնել իրենց ջուրը: Երրորդ հարկին վրա նույնիսկ հերթի կսպասեին, և կիները՝ ջրամանները գրկած, կխոսակցեին իրար հետ։ Ամեն տարիքի երեխաներ կիջնեին, կելլեին, ոմանք կմագլցեին սանդուղին բազրիքեն և տունը կլեցնեին գոռում֊գոչումներով, ոտնաձայներով։ Բնակարաններու կիսաբաց դռներեն դուրս կսպրդեին երեխայի ճիչեր, լացեր և ջղագրգռված մայրերով ընդոստ հանդիմանություններ, աղաղակներ, ինչպես նաև այրվող ճարպի, սոխի, եփվող կաղամբի և բրասի բարկ հոտերը։


Հինգերորդ հարկի անկյունի բնակարանեն այդ բոլորի հետ դուրս կսպրդեր աժանագին գրամաֆոնի մը կռնչող ձայնը, որ խռխռալով կերգեր գիշերային երգեցիկ սրճարաններու մեջ երգվող անառակ երգ մը։


Երբ, վերջապես, Բարպան և Վիկտորյան հասան վեցերորդ հարկը, ուրախությամբ անդրադարձան, որ այնտեղ