Էջ:Barpa Khachik.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Արևը կշողշողար երկնակամարին վրա, և մուտքի դռան վերևը, կամարաձև տանիքին վրա, եռագույն դրոշակը կծփծփար մեղմ քամիեն, թեթև մը շառաչելով, և որուն գույները կփողփողային մայիսյան ուրախ և լուսահեռ առավոտին մեջ։


«Խռովարարները» որոնց թիվը, ըստ Յորկիի որսացած տեղեկություններու, չորս հարյուրը կանցներ, զանազան ազգությանց պատկանող օտարականներ էին, բերված Փարիզի բոլոր թաղերեն։ Անոնք մնացին երկու օր դեպոյի մեջ՝ առանց հարցաքննվելու։ Հետո ամենքն ալ ստացան երկրեն հեռանալու հրաման՝ քսանչորս ժամեն մինչև մեկ ամիս պայմանաժամով, ըստ վտանգավորության աստիճանին։ Իսկ ամենեն վտանգավոր համարվածները, ոստիկանական խիստ հսկողության տակ, տարվեցան բելգիական սահմանագլուխը: Այդ խիստ վտանգավորներու մեջ Էր Յորկին և երկու հայ կոմունիստներ, այր ու կին։



Միհրանը մինչև կեսգիշեր զանազան թաղամասերու մեջ իր գործերը ավարտելե հետո Մոնմարտրեն անցավ Բելվիլ, ուր հայ աշխատավորներ կսպասեին իրեն, և անոնց հաղորդեց ոչ միայն կոմկուսի հրահանգները, այլև խորհուրդ տվավ զգուշոււթյսւմր վարվիչ և իզուր տեղը չի վտանգվիլ կամ վտանգել ընկերոջը։


Բարունակը, որ Բելվիլի ընկերներու հետ էր, Միհրանի խոսած ատեն նախ քրթմնջյուններ արձակեց ե հետո վերջապես ըսավ. — Դուն մեզ կուտաս այն խորհուրդները, ինչ որ կգրեն դաշնակ թերթերը։


Բելվիլի աշխատավորներու կոմունիստական կորիզը բողոքեց Բարունակի վիրավորական ակնարկության դեմ, բայց Միհրանը ինքը անմիջապես պատասխանեց.


- Ընկերնե՛ր,- ըսավ ան,— զգույշ ըլլալ չի նշանակեր վախկոտ ըլլալ, ընդհակառակը, փորձված է, որ վախկոտներն են, որ կկորսնցնեն իրենց պաղարյունությունը և