— Ալ քու գործերուդ չեմ խառնվիր,— ըսեր Էր ան օր մը, տեսնելով աղջկան համառ դիմադրությունը՝ հանդիպելու ենթադրյալ փեսացուի մը։ Բայց այդ օրեն ի վեր տիկին Զարուհին ինկեր Էր մելամաղձոտ տխրության մեջ։ Անիկա հաճախ կուլար, օրերով տունեն դուրս չէր գար, և երբ աղջիկը կջանար մայրը դուրս բերել այդ վիճակեն, առաջարկելով երթալ թատրոն կամ կինո, մայրը կպատասխաներ.
— Ես այլևս մարդ տեսնելու երես չունիմ։
Մորը այս մռայլ տխրությունը, որ դժբախտության մթնոլորտ
մը ստեղծեր էր տանը մեջ, անտանելի էր Մաննիկին։
Անիկա կմեղքնար իր մայրը, բայց և հաճախ կզայրանար
անոր դեմ։ Ամեն պարագային Մաննիկը կջանար
որքան կարելի է քիչ ժամանակ մնալ մորը հետ։
Մաննիկը զգալի փոփոխություն կրեր էր. անիկա
ինքնամփոփվեր էր և լրջությամբ կկատարեր իր վրա դրված
պարտավորությունները։ Անիկա հաճախ կխոսեր
էտիենի և մյուս յունիտերների անդամուհի Իվոնի հետ՝
թե՛ արհեստակցական և թե՛ քաղաքական խնդիրներու մասին։
Երբեմն, ժողովե մը կամ հավաքույթն մը հետո, երեքով
կերթային սրճարան մը և, առանձնանալով անկյուն մը,
կխոսեին։ Իվոնը մեծ հոգածությամբ կվերաբերվեր իր օտարական
ընկերուհիին հետ։
Մայիսի մեկի առավոտյան, երբ կոշիկի վաճառատունեն
դուրս եկան, երեք ընկերները ուղղվեցան դեպի Պերմանանա
Լայն փողոցները և պողոտաները բռնված էին ոստիկաններով,
և ոակավաթիվ անցորդները երթևեկությունը
կկատարեին ետևի փողոցներեն։ Անոնք բավական թափառեցան
և էտիենի առաջնորդությամբ հասան Լա Գրանժ-օ-
Բել փողոցը, ուր ահագին բազմություն խռնված էր։
Մաննիկը իր այդտեղ գտնվելու հանգամանքները պատմեց
զվարթ շեշտով։ Անիկա ուրախ էր և իր ուրախության
արձագանքը կհուսար գտնել Միհրանի մեջ։ Բայց ահա անիկա
տեսավ, որ Միհրանը դժգույն էր, և անոր շրթները պահեր
էին վշտացած երեխայի արտահայտությունը։
— Ի՞նչ ունիս, Միհրա՛ն,- ըսավ անիկա։