* *
Իրիկուն մը, երբ Բարպա Խաչիկը և Միհրանը գացին Կանըrիեռի ապակեպատ պատշգամբով սրճարանը, գտան Գաբրիել Դյումոնը, որ մինակ նստած էր։ Ծերունին հրավիրեց նորեկ օտարականները իր սեղանը, և անոնք խոսեցան Կ. Պոլսո, պատերազմի և Բարպայի տարագրության պատճառներու մասին։ Երբ ծերունի ֆրանսիացին լսեց, որ Բարպան չէր կարողացեր ջնջել եռագույն դրոշակը և հողին տակ պահված պահեր էր և այդ դրոշակի մասին Բարպայի ունեցած հարգանքը դարձեր էր անոր դժբախտություններուն սկզբնապատճառը, սաստիկ հուզվեցավ և դողդղալով ըսավ.
— Քաղաքացի՛, դուք ավելին ըրեր եք, քան թե շատ մը
ֆրանսացիներ կընեին նման պարագաներու մեջ։
Գաբրիել Դյումոնը այս խոսքերը ըսելով, կթոտելով ոտքի
ելավ և ամուր սեղմեց Բարպա Խաչիկի ձեռքը։
Հետո գավազանը գետնին զարնելով, կանչեց գարսոնը,
թուղթ, մելան և գրիչ ուզեց, անմիջապես հանձնարարական
նամակ մը գրեց, հանձնեց Բարպային և ըսավ.
- Փարիզի մեջ հին բարեկամ մը ունիմ, քսանհինգ տարիե
ի վեր չեմ տեսած, բայց այդ տարբերություն չըներ։
Անիկա դարբնոց մը ունի, ուր կպատրաստեն երկաթյա նուրբ
և գեղարվեստական առարկաներ։ Նամակիս վրա Բոնպարի
տան հասցեն գրեր եմ, ներկայացի՛ր իրեն անձամբ. անիկա
հին դեմոկրատ է և ազնիվ մարդ է: Ես իրեն ավելի մանրամասն
կգրեմ։ Դուք միայն անոր քով գործ կրնաք գտնել:
* * *
Երկու օր հետո, երբ առավոտյան նախաճաշիկը կընեին, հյուրանոցին ծառան բերավ նամակ մը, որ հասեր Էր առավոտյան թղթաբերով. նամակը Յորկիեն Էր և գրված Էր ֆրանսերեն, և ան պատասխանն Էր իրենց հասած օրվան Միհրանի գրած նամակին։
Վիկտորյան ձեռքի գործը թողուց և եկավ սեղանին մոտ.
անոր աչքերը կպսպղային արցունքի կայլակներու մեջեն: