Էջ:Barpa Khachik.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մաննիկը հեռուեն ժպտեցավ Միհրանին, և անոր նիհարած այտերուն վրա փոսիկները ուրվագծվեցան։ Ան ուզեց տեղ բանալ Միհրանին, որ մոտենալով ըսավ.


— Երթա՚նք, Մաննի՛կ, քանի դեո. կարելի Է։ Սրճարանի դռան առաջ Միհրանը Մաննիկին թևը մտավ։. - Չես կրնար երևակայել, թե ի՜նչ աստիճանի հոգնած եմ,— ըսավ ան։


Սրճարանի ոչ միայն պատշգամբը, այլև անոր առաջ գտնվող ազատ տարածությունը ծածկված Էր սեղաններով, որոնց շուրջը նստած Էին ամեն տեսակի մարդիկ։ Օդը պայծառ Էր և գազջ։ Տրամվայները սկսեր Էին երթևեկել, բայց տաքսիները դեո չէին երևար։


Մաննիկը և Միհրանը թևանցուկ անցան խճողված սեղաններու քովերեն։ Ամեն կողմերե անոնք կլսեին խոսակցություններ՝ օրվան դեպքերու մասին։ Գաղտնի ոստիկաններ, օգտվելով խճողումեն, սեղանակից եղեր էին քաղաքացիներու և հետաքրքրությամբ կլսեին զրույցները, իսկ ուրիշներ կթափառեին, կարծես նստելու տեղ փնտրելով։ Միհրանը տեսքով կճանչնար անոնցմե մեկ քանին, իսկ մյուսները կգուշակեր այն անսահմանելի տպավորութենեն, որ այդ ասպարեզի մարդիկը, այդ «հերիֆները» կներշնչեին իրեն…


Բյուլյեի մեծ սրահը արդեն լեցուն էր հազարավորներով, իսկ անոնք, որ դեռ սրահ չէին մտած, կսպասեին հերթի, որովհետև մտնողները ստուգման կենթարկվեին։ Սպասողներու սյունը Ֆոբուրգ Սեն-Ժակի փողոցեն կուգար Պոր֊Ռոյալի բուլվարը և, անկյուն մը կազմելով, կբռներ բուլվարի վրա Սոյի կայարանի ամբողջ ճակատը և հետո, կրկին անկյուն մը կազմելով, կայարանի վերևի երկաթե ցանկապատի առաջքեն կերկարեր Սեն-Միշելի վրա։


Միհրանը Մաննիկին հետ անցավ հրապարակը, կտրեց հերթը, անցավդ մյուս մայթը և Բյուլյեի գլխավոր և փակ դռան մոտիկ դիմեց դռնակի մը, ուրկե կմտնեին ժուռնալիստները և մասնավոր քարտ ունեցողները։ Մաննիկը՝ մեկուսի կեցած, կլսեր Միհրանի խոսակցությունը հերթապահ ընկերոջ հետ։ Անիկա կուզեր Միհրանին թույլ տալ անց