Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նելու, բայց կմերժեր նույն իրավունքը տալ Մաննիկին : Միհրանը զգաց, որ պնդելը ավելորդ Էր, մանավանդ որ Պրագայի ժուռնալիստները ներկայացան, որոնց հետ սկսավ զղաղվիլ հերթապահը։


— Անկարելի Է քեզ մտնել այս դռնեն,— ըսավ Միհրանը Մաննիկին,— և հասկնալի Է, այդ որոշումը մենք հաղորդեր ենք մեր պահակներուն. այսպիսի օրերու մեջ խիստ կարգապահությունը անհրաժեշտ Է, պետք Է հպատակիլ:


— Դուն մտի՛ր, Միհրա՛ն,— ըսավ Մաննիկը՝ աչքերովը ժպտելով,– ես կերթամ հերթի կմնամ։


— Ո՛չ,– ըսավ Միհրանը,— այդ չըլլար, ես քեզ մինակ չեմ թողուր։


— Բայց քանի որ կըսես, թե իմ մուտքս այդ դռնեն անկարելի Է, – ըսավ Մաննիկը, և անոր ձայնը հուզմունքեն կդողար, ինչպես շնչասպառ եղած մեկու մը ձայնը։


— Ես ալ քեզի հետ հերթի կկենամ,- ըսավ Միհրանը։


Անիկա խոսած ատենը գլուխը հակեր Էր, բայց երբ այս վերջին խոսքերը ըսավ, գլուխը բարձրացուց և նայեցավ Մաննիկին։


Անոնց ակնարկները իրարու հանդիպեցան, անոնք կարծես իրար կգտնեին կարոտով, երկար բաժանումե մը ետքը։ Մաննիկի աչքերուն մեջ դեղին արատները պայծառացան, և անոնք կփայլփլեին, ինչպես ժամանակին Մեծ կղզիի մայրիներուն տակ։ Այս այն Մաննիկն Էր և նաև ուրիշ Մաննիկ Էր։ Միհրանին համար այդ կինը կյանքի դառն փորձերն և բովերե անցնելով ամբողջովին այլափոխված Մաննիկն Էր։


— Երթա՛նք,— ըսավ Միհրանը,— տեղ բռնենք։ Մաննիկը այլևս չառարկեց։ Միհրանը բռնեց Մաննիկի ձեռքը, որ տենդ ունեցողի ձեռքի նման տաք Էր, և այդպես անցան մեկ մայթեն մյուսը և կանգնեցան հերթի ծայրը։


Ոստիկանական շղթա մը կերկարեր ամբողջ մայթի երկայնքեն։ Միհրանը նշմարեց, որ սպասողները ստվար մեծամասնությամբ մտավորականներ Էին. անոնց մեջ կային