բժիշկներ, փաստաբաններ, պրոֆեսորներ, շատերը իրենց կանանց հետ։ Կային նաև մեծ թվով ուսանողներ։ Միտինգի հայտագիրը, որ ցրվեր էին նախօրոք և հրատարակվեր էր «Յումանիտեի» մեջ, կծանուցաներ, որ Հանրի Բարբյուսը պիտի խոսեր։ Եվ շատերը եկեր էին լսելու համար ականավոր գրողի խոսքը։
Սյունը քիչ մը հառաջացավ, բայց հերթը կրկին երկարեցավ,
որովհետև անվերջ նոր մարդիկ կուգային կմիանային
սպասողներուն։ Միհրանը և Մաննիկը իրարու ձեռք չէին
թողած, և մարդկային սյունի թեթև օրորումներուն և դեպի
առաջ մղումներուն կհետևեին՝ առանց իրարմե բաժնվելու։
Հանկարծ ամբողջ հերթի երկայնքեն սարսուռ մը անցավ.
մարդիկ կշշնջային.
— Հանրապետական ձիավոր պահակազորքը…
— Ինչո՞ւ, ինչո՞ւ,– կըսեին ոմանք,֊ մենք խաղաղ
մարդիկ ենք, եկեր ենք ճառ լսելու։
Միևնույն ժամանակ ոստիկանական շղթան խտացավ։
Նոր ջոկատներ կհասնեին։
Միհրան՝ ականջ դնելով, լսեց, քաղաքի իրիկնային սովորական
աղմուկի մեջ, ձիեր ու հեռավոր և համաչափ դոփյունը,
որ հետզհետե կմոտենար։
— Մեզ պիտի ցրվեն,— ըսավ մեկը։
— Իրավունք չունին,— ըսավ խոժոռելով տարեց մարդ
մը,— ազատ քաղաքացինե՞ր ենք, թե ստրուկներ։
— Ազատ քաղաքացինե՜ր…֊ հեգնեց նիհար երիտասարդ մը,— դուք երևակայություն ունի՞ք։
— Կատարելապես,— ըսավ տարեց մարդը սրտնեղած,֊
ես ազատ քաղաքացի եմ և կկիրառեմ իմ մարդու և
քաղաքացու իրավունքը, ուզելով լսել, փակ սրահի մեջ, իմ
ազատ կամքով նախընտրած ճառախոսները… և թո՛ղ ինձ
արգելք հանդիսանան, կտեսնենք, թե ինչպես…
Ձիերու համաչափ դոփյունը հետզհետե կմոտենար,
անոնք հասան վերջապես և շարք կազմեցին՝ քառակուսի մը
կազմելով հրապարակին վրա, հերթի սյունեն քիջ հեռու։
Քանի մը րոպե հետո ամենքն ալ վարժվեցան անոնց
լուռ և անշարժ ներկայության։ Միհրանը կդիտեր մաթ