Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ Մարթան… իմ Մարիան… իմ հարազատ աղջիկները… Բայց արդյո՞ք անոնք անդարձ կորած են, չի պիտի գա՞ օր մը, որ անոնք վերադառնան իրենց հորը մոտ, ինչպես փոթորկալի ճամփորդութենե հետո նավահանգիստ վերադարձող վնասված, բայց չի խորտակված նավեր… Ա՜հ, այդ դո՞ւ ես ըսողր, Լի՛զա, ուրեմն դուն կկեզծեի՞ր, երբ միասին կկարդայինք, և դուն կըսեիր. »Օ՜հ, շատ հետաքրքրական Է…»: Ես քեզ սնուցի մարդկային մտքի ամենաբարձր արտահայտություններով, ես քեզ իբր ընկերություն տվի Դանտե, Շեքոպիր, Սերվանտես, Ռուսո, Գյոթե, Բալզակ… ես քեզ տեղյակ պահեցի մեր օրերու մեծ մարդկանց կյանքին և գործին, և դուն, ուրեմն, կձանձրանայի՞ր… Ուրեմն, ես քեզ երբեք չի ճանաչեցի, դուն անծանոթ և խորթ կին ես ինձ համար… Գնա՛, գնա՛… ես մինակս կսպասեմ իմ շինած խաղաղ անկյունին մեջ, որպեսզի, երբ իմ աղջիկներս գան, երբ որևէ ազնիվ մարդ գա, իմ դուռը զարնե… ես կարենամ ըսել համեցե՛ք…»:


— Եթե Փարիզ երթալ կուզես, գնա՛,— ըսավ Ռընե Սոլը կնոջը, զսպվա՛ծ հուզումով,— ո՞վ քեզ կարգիլե, դուն այստեղ շղթայված չես:


— Շղթայված չե՜մ… և ինչպե՞ս… որու՞ թողում քեզ մինակդ։


— Դուն իմ մասին մի՛ մտածեր,— ըոավ Ռընե Սոլը՝ հոնքերը թեթև մը խոժոռելով:


Ռայը տիկին Սոլը, որ պիտի պատասխաներ, և անկարծ ուշադիր դարձավ և գլուխը հակած դեպի պատուհանը, ականջ դրավ։


Հեռավոր պարտեզներու շուները կհաչեին կատաղությամբ։


— Մարդ կուգա,— ըսավ տիկին Սոլը բոլորովին փոխված ձայնով։


— Կերեի՝ որևէ թափառաշրջիկ,— ըսավ Ռընե Սոլը։


Բայց անսր մեջ վառվեր էր տարօրինակ հույս մը, և ձեռքերը կդողային բուռն հուզումեն։


— Ո՛չ,— ըսավ տիկին Սոլը,— թափառաշրջիկ չէ, մեր շունը չի հուզվեցավ։