Էջ:Barpa Khachik.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռընե Սոլը, իր տարիքին համար արտասովոր ճկունությամբ, ոտքի ելավ, անցավ նախասենյակը և գլուխը բերելով ծածկելե և ուսերուն վրա պելերինը նետելե հետո անցավ խոհանոց, լապտերը վառեց և գնաց պարտեզ, պահապան շան խցիկին մոտ։


Շունը արթուն էր և պրկված կանգներ էր իր չորս թաթերուն վրա։ Անիկա՝ իր տերը տեսնելով, ուրախությամբ մոլտաց, բայց չի հաչեց։ Ռընե մոլը զգաց, երբ ձեռքը դրավ անոր գլխին և հետո մեջքին, անասունին ամբողջ մարմինը սարսռուն էր արտակարգ հագումով։


— Ի՞նչ կա, Լուվրտո՛, ի՞նչ ունիս, խեղճ կենդանի,— ըսավ Սոլը և լապտերը մոտեցուց անոր դեմքին։


Շան աչքերը ֆոսֆորային փայլ ունեին։


— Մարդիկ կուգան մեզ մատ,— ըսավ Լիզա Սոլը, երևալով խոհանոցի դռան սեմին։


Օ՜հ, այո՛, մարդիկ կուգային։ Այր ու կին կլսեին շոսեի վրա ոտնաձայներ և եռանդուն խոսակցության աղմուկ։ Բայց ծերունին այնքան կվախնար հուսախաբ ըլլալու և կինը հուսախաբ ընելու, որ ըսավ.


— Կարող է պատահիլ, որ Լիլաները կերթան կոր։


— Այս ժամի՞ն,– ըսավ կինը… և հետո, անոնք ավտո ունին, և ինչու մեր շունը չի պիտի հաչեր անոնց վրա։


Լիլաներր Սոլի տնտեսութենեն յոթ կիլոմետր հեռու գտնվող կալված մըն էր, որ կպատկաներ առևտրական ընտանիքի մը։


Ճամփուն վրա ձայները հետզհետե կմոտենային։ Գարնանային մեղմ հովը կսարսեր ծառերու վերին ճյուղերը, որոնց մեղմ սոսափյունը կներդաշնակվեր մոտակա առվակի մը խոխոջին։ Ձայները մոտեցան, կանգ առին դռանը առաջ։


Սոլը չսպասեց, որ զանգը տան, գնաց դեպի դուսը և հարցուց.


— Ո՞վ է այդտեղ։


- Հա՛յր, ես եմ,— լսելի եղավ Մարիայի եռանդուն ձայնը:


Հայրը դուսը բացավ և անմիջապես տեսավ, որ իր աղջ-