նույն ատեն շատ որոշակի կհասկնար, որ Ռընե Սոլը մտեր էր անելի մը մեջ։
Միհրանը մեկ կորոշեր այդ մասին խոսիլ ծերունու հետ
և համոզել, որ անհնարին էր անհատապես լուծել շահագործելու
և շահագործվելու խնդիրները և մեկ ալ խղճահարություն
կունենար պղտորելու անոր հավատքը իր կյանքի
երազի մասին։
Անոնք գարեր էին մոտակա անտառակը և այնտեղ միասին
փայտ կսղոցեին տանը պետքերուն համար, երբ լսեցին
ճաշի զանգակը։ Սոլը ընդհատեց աշխատանքը և ըսավ ոչ
առանց հանդիսավորության.
— Որդի՛ս, լավ աշխատեցանք, այժմ երթանք բոլորվիլ
ընտանեկան սեղանին շուրջը։
Տիկին Սոլը, ի պատիվ իր հյուրին, մորթեր Էր և փուռի
մեջ եփեր Էր մատղաշ աքաղաղ մը: Սպիտակ սփռոցը ծածկված
Էր ամեն տեսակ բարիքներով, որոնք բոլորը արդյունք
Էին Ռընե Սոլի և կնոջը աշխատանքին, նույնիսկ քաղցրեղենները,
որոնք պատրաստված Էին շաքարի տեղ մեղր գորձաձելով:
— Մենք դեռ մեր փեթակները չի տեսանք,— ըսավ Ռընե
Սոլը Միհրանին։
Երիտասարդը անկեղծորեն խոստովանեցավ, որ դեռ իր
կյանքին մեջ այդքան ընտիր մեղր չէր ճաշակած։
Տիկին Սոլը բացատրեց, որ սա այն մեղրն էր, որ սեփականությունը
եղերող թմբինիներու ծաղիկները կուատյին։
Այդ մեղրը ոչ միայն առանձնահատուկ համ ու հոտ ուներ,
այլև շատ օգտակար էր առողջության համար։
— Ջիղերը կհանդարտեցնե,— ըսավ տիկին Սոլը,— և
ինչքան մարդիկ պետք ունին իրենց լարվաձ ջիղերը հանգըստացնելու։
Երկու օր հետո Միհրանը՝ առավոտուն կանուխ արթնանալով
աքաղաղնեըու զիլ ձայննեն, անմիջապես հիշեց, որ այդ
նույն օրը Մարիան պիտի գար քաղաքեն և լուրեր բերեր
իրեն։ Հուզմունքի ալիքը, որ այդ երկու անգորը օրերու ընթացքին
հաճախ անցեր էր իր հոգվու մեջեն, անգամ մը ևս
խռովեց զինքը: Անիկա ելավ անկողնեն, պատուհանին փեղ–