Էջ:Barpa Khachik.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նարբու կապիտալիզմի կամակատարները: Այս բոլորը քեզ կթվի հեքիաթ… Քայց բավական է, որ մտածես, թե իմպերիալիստական հրեշային պատերազմր պատրաստողներուն մեջ քեչ չէ թիվը այդ դավաճաններուն, այդ ռենեգատներուն։ Բավական Է քեզ տալ անուն մը, անգութ գազան Կլեմանսոն, որ այնքան իրավամբ ստացավ Վագր մակդիրը, և ան առանձին պարագա մը չէ, հավատացեք ինձ… Վերջապես, որդի՛ս,— ըսավ ծերունին, պահ մը խոժոռ լռութենե հետո,— ամոթի, զղջումին վհատության օրերու մեջ առի իմ որոշումս, ես ինձ այս պարզ հարցը տվի. »Ես մինակս կարո՞ղ եմ փոխել աշխարհը, ո՛չ: Ուրեմն՝ միանա՝լ ուրիշներու հետ, որո՞ւ հետ…»:


— Դուք վարվեր եք մտավորականի անհատապաշտությամբ,- ըսավ Միհրանը,— եթե դուք մոտենայիք շարքերուն, թերես ուրիշ ներշնչում ստանայիք:


— Կկարծե՞ք, որ ես իմ առաջ չեմ դրեր այդ հարցը,— ըսավ ծերունին հուզմունքով, և Միհրանը տեսավ, որ անոր ձեռքերը կդողային,— կկարծե՞ք, որ ես իմ կամավոր առանձնության մեջ չեմ տառապեր, մտածելով, որ տեսակ մը դասալիք ալ ես եմ:


Այս խոսքերը ընելով, ծերունին կարծես շփոթեցավ և աղերսական նայվաձքով նայեցավ Միհրանի աչքերուն, որոնց կանանչորակ երանգը կշեշտվեր բացատի պայծառ բույսին մեշ: Հետո անիկա կարծես որոշում մը առավ և ըսավ.


— Որդի՛ս, ով կարող Է ըսել, թե ի՞նչ կանցնի իմ մեջս… թերևս այստեղ անողոք դատաստան մը կա և դժնատեսիլ դատավորներ,— գոչեց ան, բռունցքը զարնելով կուրծքին։— Ո՞վ կարող Է գուշակել, թե ի՞նչ վճիռ տված եմ ես կյանքիս և վարմունքիս համար, բայց այդ գաղտնիք մըն Է, որ ինձ հետ պիտի իջնե գերեզման…


Ռընե Սոլը թաշկինակը հանեց և սրբեց քրտնաթոր ճակատը: Անիկա ակներև տագնապի մեջ Էր, բայց վերջապես հաջողեցավ ինքզինքը զսպել և ըսավ մեղմացած ձայնով.


— Այսպես թե այնպես, իմ կյանքս հասեր Է իր վերջալույսիե, այն, ինչ որ ես չի կարողացա կատարել, կհուսայի, որ իմ զավակներս կկատարեն… բայց… անցնինք.