— Ին՞չ կա, ին՞չ պատահեցավ տղաքներուն:
Հետո ուժասպառ ինկավ բարձին վրա և սկսավ հեծեծել,
— Բան չի կա, Բարպա՛,— կըսեր Վիկտորյան, սարսափած
ամուսնույն մեռելատիպ դժգունութենեն։
Հիվանդը աչքը փակեր Էր և պաղ քրտինք կթափեր։
— Բան չի կա, չեմ գիտեր,— ըսավ Վիկտորյան,— մեջտեղ
չելան, չեմ գիտեր…
Նույն օրը, ժամը չորսին ժամանակները, Մարիան եկավ
Մըդոն։
— Միհրանը առողջ Է և ազատ, հորս տունն Է,— ըսավ
ան, սենյակեն ներս մտնելով։
Վիկտորյային այնպես թվեցավ, որ այդ խարտյաշ աղջիկը,
կապույտ աչքերով, երքնառաք հրեշտակ Է։ Մարիան
հայտնեց մանրամասն բոլոր պատահածը, բայց այդ բոլորը
շատ թեթև բաներ թվեցան թե՛ Բարպային և թե՛ Վիկտորյային՝
իրենց ունեցած թաքուն և հայտնի մտահոգություններուն
քով։
— Թ՛ող ողջ ըլլա, մնացածը հոգ չէ,— կըսեր Վիկտորյան
և իր բոլոր անձկությունը կկեդրոնացներ Յորկիին
վրա։— Ո՞ւր է Յորկին,— կմրմնջեր անիկա խոհանոցը և
նույն հարցը կգտներ Բարպային նայվածքի մեջ՝ «Ո՞ւր է
Յորկին»։
Մարիան, կարծես պատասխանելով այս անձկության,
հայտնեց, որ Միհրանի պատվերով գացեր էր տեղեկանալու
Յորկիի մասին։ Անիկա ժամերով սպասեր էր ֆաբրիկայի
առաջ և կեսօրվա դադարին հարցուփորձեր էր Յորկիի
ընկերները։ Բայց անոնք լուռ մնացեր էին կամ տարտամ
պատասխաններ տվեր էին։ Ինչ որ ստույգ էր, ան էր, որ ո՛չ
Մայիսի մեկի օրը և ոչ ալ այդ օրը, երբ աշխատանքը լրիվ
վերսկսեր էր, Յորկին չէր երևցեր։
— Ուր որ է մեջտեղ կելլա,— ըսավ Վիկտորյւսն՝ հուզմունքը
կուլ տալով։
Վիկտորյան ուզեց Մարիան պահել և հյուրասիրել, բայց
երիտասարդ աղջիկը մերժեց։
— Դեռ շա՜տ, շա՜տ բան ունիմ ընելիք,— ըսավ ան,- և
վաղը չէ մյուս օրը պետք է լուր տանիմ Միհրանին։