Էջ:Barpa Khachik.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես։ «Ես չեմ գիտեր, թե քեզ հետ ի՞նչ պատահեցավ, բայց եթե այս անգամ խալսեցար, ուրիշ անգամ կիյնաս ոստիկանության թաթին տակ»։ Անիկա խորհուրդ կուտար Միհրանին, վտանգի պարագային դիմել Կարմիր օգնության, որ հարթեր էր իր բոլոր դժվարությունները, և գալ Խորհրդային Միություն: «Քեզ համար այդ ավելի հասկնալի է,— կգրեր Յորկին,— դուն կարող ես երթալ Անդրկովկաս, որ կհանդիսանա Խորհրդային Միության կարևորագույն դիրքերեն մեկը, դու գիտես հայերեն, մինչդեռ, ես պետք է հաղթեմ նոր լեզու սորվելու դժվարության:


Գալով ծերունիներուն,— կգրեր Յորկին,— կբերենք մեզ մոտ, անմիշապես որ հնարավոր ըլլա։ Ես կտեսնեմ արդեն Բարպան կարմիր գիծեն ներս, այնտեղ ան կհասկնա, թե ի՞նչ կնշանակե աշխատավորներու իշխանությունը և անոնց, այսինքն՝ մեր, իսկական դեմոկրատիան»:


Վիկտորյան խանդաղատանքի արցունքներ թափեց, երբ Միհրանը Յորկիի նամակը կարդաց բարձրաձայն:


— Ան իր հորը կենդանի պատկերն է,— կըսեր Վիկտորյան։— Վասիլը դեռ փոքր եղած ատեն այդպես էր, ինքնիրեն չէր կրնար վայելել նույնիսկ փոքրիկ հաճույք մը։ Երբ այնտեղ, Արշիպեղաքոսի կղզիին մեջ, ծառեն ինկած մեկ հատիկ պիստակ գտներ, երկուքի կբաժներ ինձ հետ…


Բարպան՝ մեկ հոնքը բարձրացուցած, զուսպ ժպիտով հետևեր էր նամակի ընթերցանության, բայց անոր ժպիտը հանկարծ մարեցավ և ըսավ խոր ափսոսանքով.


— Ի՞նչ մնաց Բարպայեն… աս մեջքիս ցավը ինձ բոլորովին խորտակեց։ Ես այլևս կես մարդ եմ… Ես մարդ ալ չեմ, քանի որ չեմ կրնար աշխատիր:


Հետո, վերին աստիճանի մռայլած, անիկա ավելցուց.


— Ես ոչ մեկին վրա բեռ ըլլալ չեմ ուզեր:


— Դուն բեռ չես ըլլար,— ըսավ Միհրանը,— քնզի նման վարձառու վարպետը մեծ օգտակարություն կունենա, Բարպա, դուն այնտեղ,— ըսավ Միհրանը, տեսնելով, որ Բարպայի հոնքը կբարձրանար իր խոսքերու ազդեցության տակ,— սալին վրա մուրճ զարնելու պետք չունիս, աշխատանքի ղեկավար կըլլաս, աշկերտներ կհասցնես, դուն այն-