Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

՚ճա Ահմեդի արհեստանոցը, լայնատարած սոսին, որու տակ կհանգստանային տաք օրերուն, հետո Բերան, Զարեհ էֆենդին, Վասիլը, Ղուկասը, Հակոբը , հետո Բեռնարները և ֆրանսիական դրոշակի պատմությունը…


Հանկարծ բուռն անախորժություն զգաց և դեմքը ծամածռեց, ինչպես եթե դառնահամ բան մը դրած ըլլար բերանը, բայց նույն միջոցին իսկ լսեց ընտանի ձայն մը.


- Բարպա՛, Բարպա՛…


Միհրանն էր, որ գործեն կվերադառնար ուրախ և լավ տրամադրված, անիկա անմիջապես հայտնեց.


- Մարդդ վերադարձեր է Փարիզ…


Բարպան հանկարծ շառագունեցավ.


- Հեռախոսով խոսեցա հետը… ըսր, որ նամակ մը ունիս Դյումոնեն… ըսավ, որ ուրախ կըլլա քեզ հետ ծանոթանալով. Դյումոնը երկար նամակ մը գրեր է արդեն անոր:


Բարպան երիտասարդի առույգ քայլերով բարձրացավ վեց հարկը։


Յորկին արդեն եկեր Էր, և Վիկտորյան սեղանը դրեր Էր. ճաշեցին ախորժակով և խոսակցեցան հաճույքով։ ճաշեն հետո, երբ Բարպան բազմոցի վրա նստած խահվեն կխմեր, պատմեց սրճարանին մեջ տեղի ունեցած վեճը և եռանդով, նույնիսկ պերճախոսությամբ պաշտպանեց իր տեսակետը:


Հետևյալ օրը Բարպան տունը անցուց, միայն փոքրիկ պտույտ մը ըրավ Լյուքսեմբուրգի պարտեզը, որուն գեղեցկությունը իր լիության մեջ նոր ըմբռնեց. արևի դողդղացող ճաճանչները ցրված ամպերու մեջերեն, կարծես վախվխելով, կլուսազարդեին պարտեզը, որուն ածուներու մշտադալար և ցողաթուրմ մարգերը կժպտեին իրենց անհամար կայլակներով։ Դեռ ծառերը մերկ Էին և իրենց ճյուղերուն ցանցով, հեռավորության մեջ, կապտորակ ժանյակներ կկազմեին՝ արծաթագույն հորիզոնին վրա։ Բարպան բնազդական զգացումով ըմբռնեց փարիզյան հորիզոնի այդ ինքնահատուկ գեղեցկությունը, որը կազմված Էր նրբերանգներով և իրարու մեջ հալվող գիծերով։ Անոր հոգին լի էր հույ