սով, և իրեն կթվեր, որ եթե աշխատեր, ամեն ինչ տեղը պիտի երթար, իր ներքին ներդաշնակությունը պիտի վերահաստատվեր։ Անիկա անվերջ ծրագիրներ կկազմեր, որոնք իրենց վախճանին չէին հասներ, ուրիշ ծրագիրներու ծնունդ տալով։ Գործի հույսի հետ կյանքը կբացվեր իրեն առաջ անծայրածիր հեռանկարներով, և հոգին կշողար ուրախության մեջ,ինչպես լույսի մեջ…
Վերջապես, Միհրանը ստացավ որոշ ժամադրություն և
ընկերացավ Բարպային Գրընել փողոցի տունը։
Պարոն Բոնբառը, որ Նիմ քաղաքի բողոքական ընտանիքե
մը սերած Էր, խոր ծերության հասած մարդ Էր։ Երբ
Բարպան և Միհրանը ներկայացան, անիկա նստած Էր կաշվե
թիկնաթոռի մը մեջ և ծունկերը ծածկած Էր բրդյա շալով մը,
որը հաճախ դեպի կուրծքը կբարձրացներ իր նիհար
և թեփոտած մատներով, հակառակ որ սենյակը տաք Էր, և
շըմինեն վառված։ Անիկա քաթանի պես ճերմակ և ողորկ
մազեր ուներ, ճերմակ ցցված հոնքեր և կարճ կտրված սպիտակ
պեխեր։ Ծերունին լավ ընդունելություն ըրավ Բարպային և
ակնարկելով Դյոլբոնին՝ ըսավ.
— Մ՝իշտ նույնը, իմ հին բարեկամս… Ան չի ծերանար…
ձեր մասին ինձ գրեր Է բոցավառ նամակ մը։ Ժամանակին
կողք-կողքի Դյումոնին հետ կռվեր ենք բարիկադներու վրա՝
մեր դեմոկրատիայի պաշտպանության համար, որ մեր երիտասարդական
օրերուն տիրուհին Էր… Երկուքս ալ վիրավորվեր ենք,
և մեր արյունները խառնվեր են իրարու։ Մենք ավելի հարազատ
ենք, քան նույն հորմե և մորմե ծնած եղբայրներ…
Ծերունին պահ մը երազուն մնաց և հետո սիրալիր ժպիտով
դարձավ Բարպային. անիկա խոսած ատեն լեզվի ծայրով
դեպի դուրս կհրեր կեղծ ատամներու վերևի շարքը, ինչ
որ թե՛ ծիծաղելի և թե՛ երկյուղալի արտահայտություն մը
կուտար անոր դեմքին։
- Իմ բարեկամս ձեր մասին կպատմե շատ սրտառուչ
պատմություն մը… եռագույն դրոշակը դուք պահեր եք ձեր
կյանքի գնով… այնտեղ… ըսեք, կխնդրեմ, ո՛ր երկրի և
քաղաքի մեջ… հիշողությունս հաճախ կդավաճանե ինձ…