Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Թուրքիայի մեջ, Կ. Պոլիս,— ըսավ Միհրանը,– ակամա ծիծաղով, որովհետև այդ միջոցին պարոն Բոնբառը վերևի ատամնաշարը դուրս կցցեր:


— Արդեն այդ նշանակություն չունի,— ըսավ ծերունին, սպիտակ հոնքերը խոժոռելով,— այդ լավ գիտցե՚ք, երիտասա՛րդ,— ըսավ ան հանկարծ դառնալով Միհրանին,— երբ մարդիկ նույն բարձր գաղափարը ունին և պատրաստ են իրենց կյանքը զոհել այդ նպատակին համար, ինչպես այդ պատահեր Է ձեր հարգելի մորեղբորը, այդ մարդիկ որ երկրեն ալ, որ ըլլան, ինչ գույն և ցեղ ունենան, եղբայրներ են… և իբր այդ՝ ես իմ ձեռքս կուտամ ձեզ,— ըսավ ան իր նիհար և թեփոտած մորթով մատները երկարելով Բարպային։


Բարպան ղողահար վիճակի մեջ Էր, հուզմունքի ալիքներ կբարձրանային անոր մեջ, իրեն կթվեր, որ ոչ թե իրական կացության մեջ Էր, այլ երազի մեջ։ Անիկա մոռցեր Էր իր այցելության գործնական նպատակը և կվայելեր լիուլի այդ րոպեի ընծայած ուրախությունը, որովհետև այդտեղ, այդ օրհասական ծերունիին մոտ, ան կգտներ այն Ֆրանսիան, որ երազեր Էր։


Այդ միջոցին Միհրանը ակամա կդիտեր սենյակին մանրամասնությունները, անիկա շատ պարզ, բայց պերճորեն կահավորված Էր: Ճակատի երկու պատուհաններուն մեջտեղ, որոնք կկրեին մութ֊կանանչ ասվե վարագույրներ, պատին դիմաց, դրված Էր մթացած կաղնեգույն գրասեղանը, որուն վրա, բացի երկաթ թանաքամանը և պարագաները, մեկ կողմը կային դեղին կողքով գիրքեր և մյուս կողմը՝ օրվան թերթերը: Սենյակին մեջտեղը կար կլոր սեղան մը, նույնպես մութ֊կանանչ ծածկոցով, որուն առաջքին աթոռներուն վրա նստած Էին Բարպան և Միհրանը: Ծերունիին կաշեպատ թիկնաթոռը դրված Էր շըմինեին անկյունը: Գրասեղանին դիմացի պատը ամբողջովին վերածվեր Էր գրադարանի, որ գետնեն կբարձրանար մինչև պատի երեք քառորդը, և որուն վրա, բացի Սողոնի կիսանդրին, համաչափ հեռավորությամբ դրված Էին պղնձե անոթներ, որոնք կկրեին տարաշխարհիկ բույսերու թաղարներ, և որոնց դեպի վեր