Jump to content

Էջ:Barpa Khachik.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսօր աշ կան, նույնիսկ մեր մոտերքը, ամեն օր Փարիզի մայթերուն վրա կհանդիպինք անոնց։


— Ոչ թե մայթերուն վրա, այլ ավտոներու մեջ,— ըսավ տիկին Սյուզանը,— այսօրվան մարդ-գազանները, ոտով չեն երթար… Եվ ինչո՞ւ ոտով երթան, անոնք կծծեն միլիոնավոր աշխատավորներու արյունը և քրտինքը։


Բարպան զարմացած նայեցավ տիկին Սյուզանին։ Այն ատեն ամուսինը ոչ առանց պարծենալու պատմեց, որ իր կինը կզբաղեր հասարակական և ընկերային հարցերով։


Տիկին Սյուզանը կտրեց ամուսնույն խոսքը և ինքը տվավ բացատրություն։ Ինքը անդամ Էր կիներու այն ընկերակցության, որ պայքար կմղեր պատերազմի դեմ։


— Ըսե՛ք, կխնդրեմ,— ըսավ ան ոգևորվելով,—ինչո՞ւ ես՝ մայր, իմ զավակներս պիտի ղրկեմ թնդանոթներու առաջ…


Եվ անիկա խանդաղատանքով նայեցավ իր երկու խարտյաշ աղջիկներուն, որոնք՝ բացարձակապես անտարբեր այս խոսակցության, սեղանը կհավաքեին, որպեսզի շուտով իրենց գործը ավարտեն և երթան թենիս խաղալու, թենիսի համար պատրաստված այն վայրին վրա, որը ձեռնարկեր և գլուխ բերեր Էին Սեն և Ուազի կաթոլիկ դեպուտատի աղջիկները և որդիները և որոնք միևնույն ատեն կզբաղեին Մըդոնի եկեղեցական թեմի կողքին կազմակերպված քրիստոնեական ուսմունքը տարածող ընկերության մեջ։ Այս տեղեկությունները միջանկյալ տվավ պարոն Հանրին Բարպային, որուն զարմացական արտահայտությունը տեսնելով, ըսավ փիլիսոփայաբար.


— Կյանքը, կյանքն Է…


Տիկին Սյուզանը մայրությունը պաշտպանող ընկերության մըն ալ անդամ Էր, բայց իր գլխավոր գործն Էր ընկերություն մը, որուն հիմնադիրներեն մեկն Էր և որուն անունն Էր «Իդեալ սոցիալ»…


Երբ խոսակցությունը այս կետին հասավ, տիկին Սյուզանը զեղուն դարձավ։ Անիկա՝ իրանը առաջ հակած, կխոսեր առատությամբ և կպատկերացներ, թե կյանքը ինչ պիտի ըլլար «ապագա ոստանին» մեջ։ Բոլոր հարցերը այնտեղ լուծ֊