Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսել են դեռ անհանգստութիւն ցոյց տալ և ապա շտապել են մտնել իրանց բները։ Սակայն միշտ էլ այդպէս չէ եղել. օրինակ՝ երբ նրանք եռանդով զբաղուած են եղել ընթրելով և կամ որևէ գործով, այդ միջոցին նրանք ամենափոքր ուշադրութիւն անգամ չեն դարձրել լապտերի լոյսի վրայ։

ԱյդպԷս՝ համոզուելով որ կարմիր-ճիճուները բոլորովին էլ կոյր չեն, ինչպէս որ ենթադրում էին, Դարվինը կամեցել է նաև փորձել, թէ արդեօք լսում է՞լ են։Այդ մասին նա պատմում է հետևեալը.

«Կարմիր-ճիճուները իսպառ զուրկ են լսողութիւնից, որովհետև նրանք ամենաաննշան ուշադրութիւն իսկ չդարձրին այն մետաղեայ սուլոցի սուր ձայներին, որ քանի մի անգամ կրկնեցի նրանցից շատ մօտիկ.նմանապէս անտարբեր մնացին թէ՛ ամենացածր ձայներին և թէ ամենաբարձր բամբերին (ֆագօտի ձայներին): Աղաղակի վրայ ևս բոլորովին ուշադրութիւն չեն դարձնում, եթէ միայն զգուշացուի որ աղաղակելիս բերանի հուրքը-շունչը չդիպչի նրանց։ Երբ ճիճուներին դնում էի սեղանի վրայ և սեղանը մօտեցնում դաշնամուրին, նրանք կատարելա