Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իսկ տերև չեղած ժամանակ՝ մանր ղռեճ- փոքրիկ քարեր, և կամ թղթի կտորտանք։ Դժուար է ասել՝ թէ յատկապէս ինչո՞ւ համար են ծածկում իրանց բների անցքերը. բայց կարելի է ենթադրել, որ նրանք այդպէս են անում՝ ինչպէս վերև էլ ասուեց, ցրտից պաշտպանուելու համար։

Բների անցցքն սկսում են ծածկել սովորաբար գիշերներով։Այդ աշխատութեան միջոցին ճիճուները երբեմն բաւական ծանր առարկաներ են բարձրացնում. այոպէս օրինակ՝ բոյնը ծածկող այդ մանր քարերից ամեն մէկը պատածում է որ 14 մսխալ ծանրութիւն է ունենում։

Այդ բոնից պարզ երևում է, թէ կարմիր-ճիճուն այնքան էլ չնչին չէ, ի՚հչպէս որ սովորաբար կարծում են, և որ նա՝ իւր հասակի համեմատ, շատ ուժեղ է։Սակայն խնդիրը միայն կոպիտ ոյժ ունենալը չէ. այլ Դարվինն ուզեցել է նաև իմանալ,թէ արդեօք կարմիր-ճիճուն խելք էլ ունի՞ թէ ոչ։ Եւ նա ինքն իրան այսպիսի հարց է տուել՝ — Արդեօք ի՞նչպէս կըվարուէր մի բանաւոր արարած, եթէ որ կամենար մի նեղլիկ անցքով ներսողանցել այնպիսի առրկաներ, ինչպէս որ տերևներն են։ Եւ սկսել է այսպէս դա