Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաշել նրանց ներքևի կողմից, քան թէ վերևի մասից։ Եւ եթէ այդ տեսակ տերև դտնեն կարմիր-ճիճուները, նախքան տերևի որևէ ծայրից դէպի բոյնը քաշ տալը, դեռ պէտք է աշխատեն տերևի ձևի մասին գաղափար կազմել։ Բանից դուրս է եկել, որ ճիճուները հէնց այդպէս էլ անում են. նրանք ռօդօդենդրօնի տերևները ներս են քաշում հիմքի կողմից ներքին ծայրից, որովհետև՝ ինչպէս նկարից էլ երևում է (24 եր.), այդ կողմն աւելի սրածայր է։ Առհասարակ կարմիր-ճիճուները շատ լաւ են վճռում այն հարցը, թէ այս կամ այն տերևը բոյնը տանելու համար ինչպէս է աւելի յարմար, իսկ երբ վճռում են տերևի հիմքից քաշել, նրանք ստիպւում են իրանց սովորութեան բոլորովին հակառակը գործել։ Այդ դէպքում հետաքրքիրն այն է որ ճիճուները համարեա, կոյր լինելով՝ էլի մի կերպ կարողանում են լոյսը մութից զանազանել, բայց անձեռնհաս են առարկաները որոշել, ուստի՝ որպէսզի կարողանան տերևի ձևի մասին որոշ հասկացողութիւն կազմել, նրանք պէտք է շօշափեն։ Ես ճիճուները հէնց այդպէս էլ անում են նախքան տերևն իրանց բոյնը տանելը։