Էջ:Charles Darwin, Anerevuyt hoghagorts.pdf/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արօր շինի, և նոյն իսկ եթէ խելքը հասնէր էլ այդ բանին, առանց ոտ ու ձեռն ունենալու ինչպէս պիտի շինէր այդ գործիքնները և ինչպէս գործադրէր։ Բայգ հետաքրքիրը և էլ հէնց այդ է որ՝ չնայելով մեր չափազանց մեծութեանը համեմատելով մեզ ճիճուի հետ, մենք առանց գութան-արօրի չենք կարողանում ե օ լա-գնալ, այն ինչ այդ չնչին արարածը եօ լա է գնում ոչ միայն առանց գութան-արօրի, այլև առանց ոտ ու ձեռի։


Ճշմարիտ է ասած, թէ կարիքը մարդուս հնարագԷտ է դարձնում: Ճիճուների ամբողջ կազմուածը շատ պարզ լինելով, նրանք շատ հասարակ կերպով են վարւում նաև. այս դէպքում. իսկ թէ ինչպէս, այդ ձեզ մասամբ յայտնի է վերևի պատմածից:


Կարմիր-ճիճուները երբ կամենում են իրանց համար բուն շինել, նրանք ինչպէս տեսաք, սկսում են ամենայն եռանդով հող կուլ տալ, որ մարսելով՝ միջի սննդարար մասերը իւրացնում են, իսկ անպէտք մնացորդը դուրս բերում երկրի երեսը և այդտեղ իրար վրայ դարսոտում, որ յետոյ շաղ է անցնում, այսինքն ցրիւ է գալիս։