Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Կստե՛ս, շան զավակ, — ու քյուրտը չար ծիծաղ մը շարժեց դեմքին վրա:

Հրոսակը կուտեր ախորժակով ու երբեմն խոշոր ձեքերը կերկարեր օճախին, ուր կրկին բոցերը կհրճվեն դեղին գալարներով: Համբո երկյուղանքով կնկատեր քյուրտին ու չար նախազգացում մը իր գեղջուկի միտքը կփոթորկեր:

Հասոն էր, էշզիան, նահանգին սարսափը, նահանգին փաշայի կողոպուտին ընկերը, վերջպես Հասոն: Արծաթապատ ու ծաղկենկար խանչեր մը կախված էր «զպունին» վրայեն, անոր քով կարմիր կաշեպատ վեցհարած մը՝ Մարտին հրացանի կապարները կուրցքին վրա կխաչաձևին: Սոսկալի է Էշզիային երևույթը:

Հասո լափեց սև հաց մը ամբողջ ու ինչ որ կար, լղեց ախորժով մատները շունի մը պես ու ոտքերը կրակին երկարեց:

—Խահվե չունի՞ք,— հրամայեց:

—Ո՞չ, պեկ:

—Ծխախո՞տ:

—Չեմ ծխեր, պեկ:

Քյուրտը կրկին չարաշուք նայվածքներ պտտուց ու հայհոյեց մեղիվ:

Երկու կիները կծկտած անկյունը՝ կգիտեին մարդը արհավիրքով:

Ծերունին մտախոհ էր ու ճակատը կնճռոտած:

—Ի՞նչ է անունդ, — լսեիլի ըրավ քյուրտը:

—Համբո:

—Չունիմ, պեկ:

—Կստես, քեզի կիտի, գյավուր:

—Մեկ կով ունիմ:

—Ոչխա՞ր:

—Չունիմ, պեկ, չունիմ, արևուդ մատաղ:

—Է, համբո, երեկ լավ օր էր, երկու հայ տղամարդ թալլեցինք ճամբան:

Ծերուկն ուշադիր նայեցավ քյուրտին:

Քյուրտը խանչերով կխաղար ու զայն կշոյեր հպարտ:

—Հայերն աղջիկ են, աղջիկ, մեկը կծկեց. ու մյուսը տավարի պես մեռավ պոռալով.

«Աստծո սիրուն, կին ունիմ, հար ունիմ»: Ո՞վ մտիկ կընե:

Դաշույն մը երեք սիրտերը խոցեց վերջին խոսքերուն: