Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարոյախոս, մեծահմուտ Տուրինյանը տարակույսը մշուշին կնմանեցներ, կըմբռնեմ հիմա, որ ուսուցիչս լիորեն իրավունք ունի: Ամեն բան այս տարօրինակ վարշամակին ներքև իր Էութենեն բան մը վրա կուտա, տարակուսելի կդառնա: Լավ չէ՞ աշխարհի բաներուն վրա նայիլ մշուշի մը ընդմեջեն, ու, տարակույսի երկբայանքին մատնելով ամեն բան՝ ժպտիլ ամեն իրերու խորին, անտարբեր, այլ ազնիվ հեգնանքով. այսպես կըներ երախտավոր ուսուցիչս՝ Տուրինյանը…

Կսկսի մթնել, քանի մը աստղ մայրամուտի հորիզոնին վերև աչուկ կընեն: Պահապան շուներու խռպոտ և ընդհատ հաչյուններեն կսթափիմ, գոմի բակին մեջ, մակակող անասուներու քանի մը զիլերը դեռ կհնչեն:

Կմտնեմ կամարակապ մթին դռնեն վանք. դեպի բակ տանող անցքեն ելած պահուս՝ նեղ պատուհանե կնշմարեմ ժամուն մեջ հսկող միակ կանթեղը, որ խավարին մեջ աղոտ ճառագայթներու ոստայն մը կսարսռացնե:

Գիշերը կերթամ խուցիս մենությունը ապավինիլ, նվիրվելու համար Նարեկի աստվածային էջերուն:

Դ

Դեկտեմբեր

Ասիկա ուրախության է ինձ համար, բայց նաև մտատանջությամբ և տրտմության առիթ մը: Ինչո՞ւ այս կրկնակ զգացումները. կսպասեի այդ անժառանգներուն, իրեցմով լեցված տեսնելու համար վանքին ամայությանը, կխորհեի, թե անոնց խոսքերն ու քրքիջը կրնային տաքցնել վանքին մթնոլորտը: Հավանաբար այդպես էլ պիտի ըլլա:

Զգացումներուս երկրորդ աղետին անողորմ չարութենեն կծնի, իրավ այդ ափ մը տղոց, տասնևհինգ որբերը մերկ կարավանը ազգային բոլոր, թշվառության ամփոփումն է: Ամեն օր գրեթե հետերնին եմ, իրենցմով կզբաղիմ. բայց շռայլած գուրգուրանքներուս հետ տեսակ մը ցավ և պժգանք ալ կզգամ: Ա՞յս պիտի ըլլար խոստովանությունս. բայց անհնար է զորավոր զգացում մը պարտկել:

Ցնցոտիներով եկան, գլուխնին բաց, գրեթե բոկոտն: Երկար, գծավոր աղտոտ էնթարիներ հագած էին, որոնց քղանցքները կարմիր գոտիով մը բռնված էր մեջքերնուն վրա, ուրկե աղտոտ թաշկինակի մը ծայրը կկախվեր վար: Հագվածքի այս այլանդակությունը կրնա դարմանվիլ, սակայն ինչպե՞ս դարմանել վիրոտած, քոսոտ գլուխները: Բացի սիրունիկ տղերկե մը, այ բորոտներու կնմանին, աղտեն