Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կեղ կապած է մարմինին: Ուրիշներ կան ցավոտ աչքերով թարախոտած կոպերով: Բայց գոնե մարմիննեին առույգ է, զարմանալի է, որ անբավարար սնունդը այտերին ներկած չէ դժգունությամբ:

— Աղջիկներու նման ամչկոտ են, օտարոտի և անվարժ շարժվածքնին ատ ցույց կուտա: Իրարու հետ կխոսվըտին լեզվով մը, որ կոկորդային ու քիչ մըն ալ երաժշտական է: Տեր աստված, Հայաստանի մեջ որչա՜փ գավառաբարբառ կա:

Կղերականերուս համար կըսեն, թե քարասիրտ ենք, թերևս ասիկա տերտերներուն և կարգ մը վարդապետներու համար ճիշտ ըլլա, ինձի համար՝ երբե՛ք: Ես չեմ կրնար տոկալ այս բոլորին, խառնվածքս չի ներեր: Կհիշեմ, որ մանկությանս կարեկից գտնված եմ դռան մոտ կայնող խեղանդամներուն. հաճախ հեծկլտալով լացած եմ խավարումի գիշերը գլուխս գրակալի շապիկին տակ ծածկած, երևակայելով Քրիստոսի չարչարանքները:

Բոլորն ալ սև պատմություններ ունին, զորս քաշելով իրենց դյուղերեն՝ հետերնին բերած են: Հետաքրքրվելու է ամենուն ալ կյանքով, որովհետև ներելի չէ մեկուն մտադիր ըլլա ու մյուսներում մերժել պատմելու նույն մխիթարությոնը: Բարեբախտաբար պարզորեն կպատմեմ, առանց հուզումի, իբրև շատ բնական և սովորական բան մը: Պատմությունները տարբեր սկիզբ՝ նույն վերջավորությունն ունին, միշտ նույն ոճրական վախճանը: Մեկուն հայրը փողոտած են, ուրիշներունը կացինով սապանված կամ թոպամահ ըրած:

Մանրամասնություններ կան, որոնց բանականությունը հազիվ կրնա հանդուրժել, չի կրնար հանդուրժել, և մեր եկեղեցվույն ինձ ներշնցած ներողությունն իսկ կընդզի:

Ինչո՞ւ կողոպտել, այրացավեր դարձնել երկիր մը, տարբեր գործիով ու ձևերով բյուր վերքեր ասեղծել մարդկային միսին վրա, հողին նետել հարյուր հազարավոր կտրիճ կյանքեր: Ինչո՞ւ չընել այս ամենը՝ պիտի ըսեր այլազգը ... Աստվարծային կամքը այս ոճիրներուն ինչե՞ս կհանդուրժե: Անհավատները իրավունք կստանան և թե մեր ժաղովրդին մեջ օր-օրի նվազող հավատքը այդ վիճակեն կծնի:

Հանդուգն մտածումներ են ասոնք, հանդուգն վարդապետի մը համար, որ կուրորեն հավատալու է շատ անգամ, որովհետև հավատքը ուրիշ բան չէ, այլ անբացատրելի բաներու հանդեպ տարեբային պաշտամունք մը: Ի՞նչ ըրնեմ չամ կրնա արգելել այս մտածմունքները:

Երբեմն դիտմամբ սարեր ձորեր կխոսիմ, զվարթ ակնարկություններ, սրախոսություններ կընեմ խոսակցության նյութերը հեռացնելու համար: