Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ված մեքենական որոշ թիբթաքով մը, ինչպես մարդկայինը՝ սրտին զարկով.

... Կսարսռիմ, մարմինս կփշաքաղվի: Ցուրտ է արդյոք դուրսը: Կպլլվիմ վերարկուիս մեջ, ու տևտմությունն ալ դուրսի գիշերին չափ սև ու արհավրալից ինձի կպլլվի: Գլուխիս ճամփորդի պայուսակս կընեմ բարձ, կերակրիմ նստարանին վրա, կգոցեմ աչքերս...

Պետք է մոռնամ մթության հույզերը և այս լռության մեջ արծարծուն՝սրագնաց կառախումբին աղաղակը ... որ հասաչանք մըն է:

... Ո՞ւր կերթամ, սակայն, գիշերին մեջ, այսպես ո՞ր ծրագիրը, ո՞ր խորհուրդը, ո՞ր հուսատու միտքը, ո՞ր ծաղկալից առաջադրությունը ճամբու հաներ է զիս...

Իբր ասոնց պատասխան՝ գոցված աչքերուս ծանրացած, հրաշեկ փեղկերուն վրա գծվելով՝ երկրիս իրերն կուգա շարանցիլ: Ահա արևելյան պակծառորեն ծավի, ծավի ծովն, այերը ժպտուն, արևաշող սարերն ու արոտները: Պատկերներու աս ի՜նչ հորդազեղում: Ահա իմ թաղս ալ իր ծուռ,տղմալից փողոցներով՝ իր ծանոթ շուներով ու ծանոթ մարդերով. ահա դպրոցը մանկությանս չարաբախտ, ահա ժամը իր կրկին զանգակատներով, քանի մը սիրելիներ,սիրեելիի մը հստակ դիմագծերը ու ահա տունս ... որ իմս չէ, սենյակս բարձրադիտակ, որնոճիներու, սևամած անտառներու ու անոնցմե անդին լազվարթ ծովուն և նեղուցի մը կիշխե, սեղանս՝ իր գիրքերով ու գրված թուղթերով բարձրադեղ,փոքրիկ նկար մը պատին վրա առկախ, ո՞րը Հենրի Սիռենայեն օրինակ մը, որ իր մեղմեղ աչքերուն թավիշով զիս կդիտե:

...Ո՞ւր կերթամ և ինչո՞ւ ասանկ փչելու չափ կտրտմիմ:

Ա՜խ, հայրենի կարոտալի հող...կեցի՛ր, կառաշար... դառնալ կուզեմ ... ես վերադարձ մը կուզեմ...

Գիշերին մեջ կշտապե կառախումբն ու կսուլե:

... Բայց վերջանան թող այս բոլոր պատկերներն ու հուզումները: Եթե հանկարծ այսպես ամեն բան, զոր կատեի, ինձ երիցս սիրելի, կըրկընապես գեղեցիկ պիտի երևար, ինչո՞ւ այս չուն դեպի հեռակա ոլորտներ,այս հևիհև արշավը դեպի անծանոթ մարզեր:

Ո՛չ, գիշերային ուրվականս բարի, ահեղ վիշապս հրաչվի, որ կանցնիս կեռհրեն, վիհերեն, կիրճերեն, սարերու ծոցեն մթագիծ՝ հևացող աիտան, իրանիդ մեջ ծածկելով սև կամ լույս խորհուրդներ, պատրանքը կամ հույղը երանական, հույսերը կամ մահն անանց,սլացիր... Սլացի՛ր, գիշերային աշխարհակալ կամ թավիշներու ծոցին մեջ, արհավիրք ցանե աստղերուն մեջ շողաքթիթ, քու տարերային մռունչներովդ ահարկու:

... Դուն ղարուս մարդկության խորհրդատիպարան ես, որ խելակո