Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի բարձր սեր մը՝ մայրականը։ Մայրական կամ մասովին ալ հայրական այդ սերերը անդրդվելի, ամեհի ասպարներ են։

Ժամանակը գուցե տղամարդուն և աղջկան սերը փճեցնե, բայց ծնողական ու մանավանդ մայրական սերը կհրահրե, կուռճացնե անիմանալի խորության ու ընդյայնումի կհասցունե։ Այդ կարգի սերերը Շիրվանզադեի գրական գործին մեջ ճշմարիտ բռնություններ են։ Անոնք պզտիկ ազդեցությունով չեն գար հայտ իրողությանց ճակատագրին վրա։ Իրենց հետևություններով բարիք ալ չեն ծնիր, ինչպես պիտի ենթադրվի, հաճախ վատաբախտ կընեն սիրո ենթակաները, այսպես ԹԱՆԿԱԳԻՆ ԿԱՊԱՆՔ–ին մեջ, այսպես ԽՆԱՄԱՏԱՐ–ին, ԱՐԱՄԲԻ–ին մեջ, ՑԱՎԱԳԱՐ–ին և ԱՐՏԻՍՏ–ին մեջ և այսպես ՔԱՈՍ–ին մեջ։ Այս մայրական կամ ծնողական սիրո բնազդը, ամենեն զորեղը, ամենեն տնականը, ամենեն տոկունն է, որ պահված, զանխուլ կհսկե ու վճռական րոպեի մը կոստնու, կրակի ծով կդառնա։ Այդ սերը չի բաղդատվիլ նմանօրինակ զգացումներու հետ, սեռական ակնկալության ժպիտի, համբույրի, շահու հետ գործ չունի։ Ան ԻՐ ԷՈԻԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՑԱՐՁԱԿ է։ Անհունություն մըն է անբացատրելի, աստվածային։

Բոլոր ընկերային աղտեղությանց մեջ, մոլորությանց կրկեսին վրա հաղթական կոթող մըն է այդ մայրական սերը, ու Շիրվանզադեի գործին մեջ սեռական, փոխադարձ զգացումի մաքուր, վճիտ քանի մը սերերուն հետ ամենեն սփոփարար, ամենեն հուսատու նշույլները կկազմեն մայրական սերերը։ Կարելի է անոնց բարոյական արժեքին հավատալ և հետևաբար վստահանալ անոնց գործելիք բարոյական ազղեցությանց՝ մարդկային ընկերության մեջ։

Անտարակույս հեղինակին գործերուն մեջ երևացող բոլոր խնդիրները ընկերային են, բայց անոնց մեջ ամենեն ավելի հեղինակը զբաղեցնող խնդիրն է կնոջ հարցը։ Բնական է, թե մեր արթնցող ընկերությունը իր առած թերի կամ բավարար դաստիրակության հետնանքով չէր կրնար անտարբեր մնալ այն կաշկանդումներուն առաջ, որոնք կնոջ ճակատագիրը դարբնած են։ Կնոջ հարցը ժամանակակից կենսական խնդիրներեն կարևորագույնն է, թերևս։ Ընկերության բարեկարգումը, բարձրացումը կախում ունի կնոջ մտավորական, բարոյական մակարդակեն կամ ավելի ճիշտ՝ անոր ընկերության մեջ գրաված դիրքեն։ Շիրվանզադեն չէր կրնար անտարբեր անցնիլ հայ կնոջ արթնցող գիտակցության առջևեն։ Մեր մեջ ալ կնոջական շարժումը ստեղծված է, հարկ է զայն վարել։ Հայ կնոջ շարժումը դեպի ազատագրում շատ հեռուներ չի երթար։ Վերջին երեսուն–քառասուն տարիներու ընթացքին ծայր առավ, ընկերային հոսանքներու ու դաստիրակության միջոցով։ Շիրվանզադեն