Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայելու իր տիպարները։ Մեր մեջ մինչև հիմա տակավին խոսքի, զուր վիճաբանության խնդիր մը կմնա կնոջ հարցը ու կին, ամենեն կարմիր ազատախոհներն անգամ խորապես ստրուկն են միջավայրին։

Ես առիթն ունեցա անդրադաոնալու հասարակաց կարծիքին ազդեցության Շիրվանզադեի տիպարներուն վրա։ Շիրվանզադեի գործին մեջ բոլոր պահպանողական տարրերը, նույնիսկ քիչ թե շատ զարգացածները, իրենց գործունեության ընթացքին, մղձավանջի մը ենթարկված են։ Ի՞նչ է այդ մղձավանջը, որով կտարվին, որուն համեմատ կուղղին իրենց քայլերը,խոսքը, կյանքը։ Հասարակաց կարծիքն է։ Այդ կարծիքը այնքան ավելի կմթննա, դժնդակ, հեղձամեղձուկ կդառնա, որքան զայն բաժնող անհատներու բազմությունը. հասարակությունը զուրկ է մշակույթե, բարերար լույսե։ Այսպես է հայ միջավայրին համար։ Անորմեջ առնված յուրաքանչյուր քայլ դեպի հառաջ քեներ, ոխեր, սուլոցներ, հայհուչներ, արհամարհական բացականչություններ կխլե։ Հասարակություն կոչված այդ սփինքսը թեփեի դուռը ահաբեկող ճիվաղն է, որ կպատռտեր իր հանելուկին անգիտակ ճամբորդները։ Տեսակ մը ծով է ան, որ ամեն հովերեն, ամեն ուղղություններովը կտարուբերի, կծփա։ Երբեմն հուսով ուռած առագաստն չարաչար կպատռե, կընկղմե բոլոր նավերը նպատակին։ Հասարակությունը թշնամի է հառաջխաղաց ամեն տեսակ շարժումի, թշնամի՝ մոլեռանդության, նախապաշարումին, տգիտության քողը պատռել ուզող հանդուգնին, մահացու թշնամի անոր, որ կուզե շարժել, արթնցնել զինք դարավոր, խոր, անկարեկիր անշարժութենեն, քունեն։ Ան ունի իր խիղճը հասարակաց՝ ավանդամոլթյունը, ան ունի իր թշվառության ոլորտին մեջճ՝ հպարտությունը ցեխին,որով կուզե մրոտել զանոնք, երբ որ զինքը վեր քաշել կուզեն ճախճախուտքեն, ան ունի իր տրամաբանությունը, որ հանկարծ կբռնկի ու նսպաննե իր խիղճը պայծառեցնող լույսին ջահակիրը։ Այդ հասարակաց կյանքն ունի իր կարծիքը։ Կրոնքով, կյանքով նվիրագործված սովորույթներու հավաքածոն։ Տաղանդավոր գրագետ լավ վեր հանած է այս պարագան։ Պզտիկ դեր մը չէ, որ կխաղան այդ նվիրագործումներն ու սովորույթները կյանքին մեջ։ Մենք ստրուկներն ենք մեր միջավայրին, անկեդուրս մեր կյանքն անբնական, հիմարական պիտի երևար։ Մենք հաճախ տառապելով հանդերձ միջավայրին անիրավ սեղմումներեն՝ անկարող կըլլանք ընդվզելու, որովհետև մեր դեմն է սփինքսը, հասարակաց կարծիքը։

Այդ կարծիքին զոհն է Մինաս Կիրիլլիչը ԱՐԱՄԲԻ–ին մեջ, անոր կարծիքին վախը ունին ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ–ին Խաչեն, ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ–ին Էլիզբարովը, Մարգարիտը, Երանուհին, Եվգինեն,