Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մարթան, ԱՐՍԵՆ ԴԻՄԱՔՍՅԱՆ_ին Պյոտր Սոլմոնիչը, նույնիսկ Դիմաքսյանը և վատազգի Բարաթյանը, անով կտառապի ՑԱՎԱԳԱՐ-ին Շուշանը և այլն: Իբրև կյանքի իրականությանց ներկայացուցիչ, Շիրվանզադեի դիտող ությունը սուր, հատու է:

Մարդկային հոգեբանության խորաթափանց զննողն է ան: Իր մեջ չի պակսեր նաև զվարթախոհության զորավոր չափ մը՝ մարդկային ծիծաղելիություններն ըմբռնելու: Տեղ-տեղ բարոյական վատասերածներու նկարները ծաղրանկարչային համեմատություններու կհասցնե: Հոգեբանության ուսումնասիրության մեջ Տոսթոևսկին կհիշեցնե, իսկ հեգնանքի մեջ՝ Կոկոլը: Ոճը համադրական է, կարճ, կտրուկ, խիտ նախադասություններու մեջ ան գիտե սղմեցնել զորավար, լայն գաղափարներ: Ձևին մտահոգությունը չունի, ներդաշնակության չի հետամտիր և ոչ ալ նախադասություններու դասավորության նրբամոլության: Արտահայտության ուժին հողը ունի առավելապես: Օտարոտի, խուժդուժ բառեր անգամ պակաս չեն իր գործերեն, բայց ատոնց նպատակն ալ կյանքի իսկական գույնին վերբերումն է:

Սկզբնական գործերուն մեջ խակ է իր լեզուն, ճկնությունը կպակսի, իսկ վերջերը, երևի մանավանդ ֆրանսկան ազդեցության տակ, բավական մը գեղարվեստական կդառնա լեզուն, ինչպես ԱՐՏԻՍՏ-ին մեջ:

Վիպելու արվեստին մեջ հատկանշական իր թերությունն է վիպական-կառուցվածքային անզորությունը. անոնց մեջ էնթրիկը թույլ է, կամ գրեթե չիկա: Այսպիսով իր գլխավոր վեպերը հոգեբանական-բարոյացուցական ուսումնասիրություններ են գրեթե, տեսակ մը հոգեբանական վավերաթղթեր: Սակայն ասոր փոխարեն գիտցած է բոլոր իր տիպարներու կյանքը ուղղել, անորոշության մեջ չիխեղդել զանոնք: Հաստատ, վարպետի ձեռքով մը ան հավասարապես բոլոր բազմատեսակ հոգեբանությունները կվարե՝ զանոնք հասցնելու համար իրենց վախճանին: Իր թատերական երկերուն մեջ գիտե բեմական պահանջները ու գիտե նաև խոսքերու, շարժումներու, դիրքերու անանկ պահեր ստեղծել, որոնք հուզում ու խանդավառություն կուտան: Նյութի տեսակետով թատերական կտորները չունենալով հանդերձ էական տարբերություն մը վեպերին, ևս, սակայն կնախընտրեմ իր վեպերը:

Շիրվանզադեն արվեստագետ մըն է, խորապես զգացող մը ու բանաստեղծ մը. քիչ չեն այն էջերը, որոնք զմայլելի փափկություն մը, տխուր բանաստեղծություն մը ունին, բայց չեմ կրնար ըմբռնել այն անտարբերությունը, զոր ցույց կուտա ան հանդեպ բնության: Մարդկային կյանքն ինչ բանի մեջ կշարժի, կգործե. բնության մեջ, չէ՞: