Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչու մերժիլ կամ քիչ օգտվիլ իրերու և կյանքի այդ հրաշալի շրջանակեն: Չէ՞ որ մեր զգացումները, մեր շարժումներն այնքան լավ կներդաշնակին արտաքին բնական իրերուն: Շիրվանղադեի գեղեցիկ վեպերուն և պատմվածքներուն առթած հոգեկան սեղմումը շատ անգամ արդյունքն է բնության կազդուրող նկարւմին բացակայության: Ֆլոպե իրապաշտ մնը է, ինչպես Զոլան, բայց անոնց գործերուն մեջ արտաքին աշխարհը՝ նրբազգած ու լայնորեն նկարված է: Վերջացնելու հմար՝ Շիրվանզադեն, իր բոլոր բացասական կողմերով, արդի հայ մեծագույն վիպասան թատերագիրն է: Ան մարդկային ու մասնավորապես ժամանակից հայ առաքինություններն ու մոլություները անմահացուցան է շատ մը ամուր տիպարաներով: Հարգանք իր տաղանդին: