Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԻԱՄԱՆԹՈ

(Ատոմ Յարճանյան)

Ամբողջական գործը

Ամեն գրական գործ, ավելի կամ պակաս, կներկայացնե միջավայր մը, որուն մեջ սաղմնվեր, սներ ու արտահայտվեր է։ Միջավայրին պատմական ցավագին և եղերական կամ զվարթ ցնցումները իրենց որոշ երկարաձգությամբ կառաջացնեն արվեստագետներու կարգ մը, որոնք կդառնան ներկայացուցիչը, կերպով մը պատմագիր իրենց ժամանակամիջոցին, անոր անձկության, հույսին, անսանձ զվարթության կամ բարոյալքման։ Մանավանդ անբնական միջավայրի մը ազդեցության լուծը մեծապես կանձկափակե արվեստագետներու մտավորական հորիզոնը, զայն անատակ կընե տիեզերական հայեցմանց մեկնելու էր հոգին, ընդգրկելու իր ամբողջության մեջ տիեզերական դրոշմով մտածումներ: Մեր մեջ հանճարական արտահայտությունները հազվադեպ եղած են ու ադոր մեջ, հարկավ, քիչ դեր չէ խաղացած հայ անբնական ճակատագիրը, որ իր մարտիրոսությանց, ուժգնորեն մղված գոյության կռիվի մեջ կընկլուզե հայ միտքը, կկալանավորե զայն և ցավին ու տրտմության հաճույքին դարերե ի վեր վարժ հայ հոգին ալդյոլրավ կգրկափարի անձուկ շրջանակին, որ ազգային ցավի կյանքն է։ Ադոր մեծագույն ապացույցներեն մին վերջին դարու կեսեն ի վեր ծաղկող հայ գրականությունն է։ Թրքահայ գրականությունը անկարելիություններու պաաճառով իրավ է թե իր իսկ միջավայրին մեջ հաճախ ջլատվեցավ, չեղավ տոհմային, նմանության կամ անիմաստ թարթափումներու մեջ փնտրեց հաճախ իր կենսականությանը, բայց թրքահայ միջավայրեն դուրս, սերունդը բոլոր լավագույն գրողներուն, ազատ պայմաններու մեջ, երգեց, վիպեց, վերլուծեց Հայության ցավն ու Հայության պատմական միջավայրը։ Ասիկա բնական է։ Յարճանյանն ալ անոնցմե է, որոնք Աբովյանեն ի վեր Հայ հայսն ու մանավանդ հայ