Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր բանդագուշող մտքեն կ անցնին կցկտուր ուրվագրումները ծխացող, աբյունազանդ ավերակներու, հրկիզված անքաղ արտերու, քաղաքներոլ փողոցներէն հորդող ու արշավակի ընթացող արյան հեղեղներու մաըդոք, կենդանիներու, իրերու մնացորդներով ծանրաբեռն։ Երանի թե Ատոմ Յարճանյան մանրամասնական տողեր ունենար միշտ, ատիկա տա նզի պիտի ըլլար, բայց երբեք՝ իր տողերուն մեծագոլյն մասը գերազանցած պես լայնեզր են, չեն ներկայացներ որոշակի դիրք մը կամ վիճա կ մը, այլ դիրքերու, վիճակներու համադրոլյթ մը, ամբողջություններ՝ առաջացած ձևի անօրինակ խտութենեն։ Ահա տողեր իրմե.

Գիջերին մեջ արյուններոլն ալիքը կբարձրանա,
Հք առերուն հետ շատրվաններ ուրվագծելով
Ու ամեն կողմե սոսկումով կսուրան հաչածված՝
նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն...
Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կտեսնեմ,
Եվ ամբոխներ անպատմելի սրածոլթենե դարձող,
Արևադարձային տաքություն մը կբարձրանա,
Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն...
Ու մարմարի ծանրությունով իջնող ձյունին տակ
Ավերակներուն ու մեռելներուն մենությունը կմսի։
(«Մահվսւն տեսիլք», Էջ 51)

Եվ ուրիշներ ալ՝

Եվ ահավասիկ ավերակներուն հողը և ցավերու մոխիրն, որ անապատ առ անապատ,
Ամեն մեկ ղողանջե, ավազակույտերոլ նման հորիզոնները կալեկոծեն...
Եվ ագռավներու արյունաթաթախ թևեր պատերուս վրան կմահածփին,
Անգղի երամներու հետ իրենց բերաններեն նորածիններ և գլուխներ առկախ...
Որ հեծկլտանք ու վրեժի ահեղագոչ ձայն և սիրո մրմունջ և ւստե լութ լան որոտմունք,Եվ գերեզմանի հող և խաշերու փշրանք և դամբանաքարեր,
Հողերեն իրարու ետևե հանկարծորեն հառնոզ տեսիլքներու հետ...
Եվ ահա ինչ որ կմախքե բերաններն այս առավոտ մովեգնարաբ որոտացին...

(«Մեռելոցի օր», էջ 96)

Այս տողերը ըստ բախտի մեջբերումներ են։ Սիամանթոյի գործին ամեն մեկ էջը նույնքան ուժ դին, զորազգաց, անտանելիորեն եղերական թաներ մը ունի։

Իր ականության սարսափը, թերևս, այսքան իր ական չէ, որովհետև հոս, այս էջերուն վրա, բազմադիմի եղելությանց ձևերը բևեռված են։ Զինք կարդալով միսթիք, գրեթե կրոնական վախով մը կհամակվինք ի վերջո։ Այդ ազդեցությունը գիրքեն դուրս բանե մը չի գար։ Սիամանթո