Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երազներուն, կառաջանա դեպի ծով. Սեղան կկանչե զինք.ու անոր կապույտ ալիքներուն կհանձնե իր բեկյալ մարմինը...

Վանահայրը պարապ չէ անգին։ Ան ալ իր տառապանքն ունի։ Կկարծեր աշխարհիկ մտածումե անջատ ու անաղարտ բարձրագույն խորհրդով մը կանգնած ըլլալ նորաշեն եկեղեցին, մինչ շահախնդիր, մարդկային սիրո մը արդյունք է եղած. այս եզրակացության կհասնի իշխանուհվույն հետ մեկ–երկու տեսակցութենեն ետք։ Երբեմն սիրած էին զիրար. բախտը մերժած էր իրենց միությունը. վանահայրը կուսակրոն դարձեր էր, իշխանուհին ամուսնացեր, զավկներու տեր, բայց հիմա իր ծերության օրերուն եկած է վանքին դեմ բնակիլ խորհելու համար իր նախկին սիրահարին վրա և հրճվելու իրենց սիրույն պտուղը եղող եկեղեցվույն հեռավոր սիլուեթով...

Ու մինչ մոտ օրեն տաճարին հանդիսավոր բացումը պիտի կատարվի, վանահայրը կորոշե և միջոցներ ձեռք կառնե զայն հիմնահատակ քակելու...

Ահա, տիկնայք և տիարք, «Հին աստվածներու» նյութը համառոտակի։

Կարժե վայրկյան մը կանգ առնել քննելու համար այն զանազան մեկնությունները, որոնք ի հայտ եկան Շանթի գործին մասին զանազաններու կողմե։

Ոմանք պատմական գործ մը կնկատեն զայն. ավելորդ է ըսել, թե այնպես չէ. հոն ոչ պատմական շրջան, ոչ պատմական անձնավորություններ կան, չիկա նաև ատանկ շրջաններու հատուկ բարացուցական նկարագիր։

Կըսվի թե քրիստոնեության և հեթանոսության անհաշտ պայքարն է։ Մեծապես տարակուսելի է այս հետևությունն ալ։ Հեղինակն ինչո՞ւ հազար տարի մը հեռանար այդ պայքարին սաստկագույն և արհավրալի շրջանեն՝ գալու համար անանկ ատեն մը, երթ հեթանոսական ամեն բան մարած էր, ու քրիստոնեությունն իր հաղթությունը կդրոշեր հին կրոնին ավերակաց վրա։

Ավելի հուսալի լուծման մը պիտի հակեր այն մեկնությունը, որ կպնդե թե «Հին աստվածներր» վանական և աշխարհիկ կյանքին կռիվն է, ասիկա երևութապես և կարծիքն է անոնց, որոնք այս synoptigue գործին կեղևին հպած են միայն։

Տիարք և տիկնայք, եթե թույլ տրվի ինձ արտահայտվիլ ես կովկասահայ քննադատ Արշ. Ղազարյանի հետ համաձայն եմ ըսելու, թե այդ գործը մասին ու սրտին հավերժական կռիվը կխորհրդանշե, այսինքն մտածման և զգացման։

Ճիշտ է, մենաստանի մը մեջ տեղի կունենա եղելությունը, և թե այնտեղ