Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինք տեղյակ էր միայն: Այն ատեն աշխատությունները ինձի գերիվեր բաներ մը կերևային, բայց հավատա, որ ասոնց քով տղու գործ անգամ չեն, ոչնչություննե՜ր, որովհետև հասկցա, որ դիտել չէր գիտեր, չէր տեսներ իրերուն ու կենդանյաց շարժումն ու շարժման գեղեցկկագույն վայրկյանը՝ զոր անմհացուցաձ են մեր վարպետներեն աննման Պիծակը: Գիրգոր Դպիրը, Նաղաշ Մկրտիչն և ուրիշներ:

Հին վարպետները խոր կերպով սերտած են թրչուններու, ծաղկաց, ձուկերու և պտուղներու կազմվածքը, անանկ որ կրնաս իրարմե զանազնել անոց ազգերն ու տեսակները, հապա անոց գուներուն տոկունությունն ու իրականությունը: Այս բոլորի հետ հոգի մըն ալ իրեցմե դրաց են, ստեղեծելով առնչություններ իր հաջորդող գրերուն մեջ, անանկ որ, երբ կկարդաս բառն ու նախադասությունը, զարմանքդ մեծ կըլլա՝նշմարելով գիրերու նկարչութենեն ելլող ընդհանրապես զվարճալի պատմվածքի մը, առակի մը, ավանդության մը մասին ակնարկություններ:

Կերևա որ հայուն մեջ աշխարհիկ ոգին միշտ մեծ տեղ գրաված է ու վանական խստամբեր կյանքն անգամ չէ բավեր մեռցնելու անոր բնական զվարճախոսությունները: Գիտեմ Ս գիր մը, որ կազմված է երկու ձեռք ձեռքի տված և խնդալով գլուխնին իրարու զարնող հտպիտներե, իսկ Ե մը ունիմ, որ գինովե մը ու ձեռքը բռնած սազեն կազմված է:

Մինչև հիմա, վարդապետս, հարյուր տեսակ զարդագրեր գտած եմ. թռչնագիր, պտղագիր, ձկնագիր, ծաղկագիր՝ ամենն ալ, հարկավ ուրիշ վանքերու և եկեղեցիներու մեջ ալ հարյուրավոր կան՝ անծանոթ ձեռագրերու մեջ:

Արդյոք ինչպե՞ս նետված են կողմ մը, անազնիվ սրբապղծություն գիտեմ, անոնք կոտնահարվին կոպիտ լուսարարե մը կամ տմարդի ու տգետ քահանաներու և վարդապետներու մեջ վարդապետներու կողմե անպատկառ թղթաատումե մը վերջ կրակ կնետվին

Չառնվի՛ս, այս տեսակետով դատապարտելի են մեր վարդապետները, որ չէ թե միյան չեն դնահատեր ու խնամեր՝ այլ թանկարժեք կտորներ օտարներուն կնվիրեն կամ կծախեն չնչին գինով: Միայն երկու վանք կա, որ կհարգեն այս գործերը ու զանոնք կփնտրեն, վենետիկցի ու վիեննացի վարդապետները իրենց գործ ըրած են զանոք հավաքելը:

-Էջմիածնի մեջ ալ լավ գրադարան մը ու գրչագրեր կան, կըսեր Տուրինյան սրբազանը, Արմաշի մեջ ալ անխնամ չեն,— վրա բերի:

-Կրան ըլլալ, ամմեն պարագայի մեջ Վենետիկի միաբաններեն հայր Կ., երբ չորս տարի առաջ ասկե անցավ, ինձ հավաստեց, թե մեծ խնամք կտանին հնության ավանդներուն. նույն միաբանը, որ ամբողջ Հայաստանը պտտած էր, եկեղեցիի հրաշալի ավերակներու վրա կխոսեր ու կըսեր,