Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Զավակես» բառը՝ իմ վեղարավորի արժանապտվությունս կրնար վիրավորել, բայց այս մարդուն կողմե ըսված՝ զիս որդիական սիրով կլցնե. իրա՛վ մանկան մը սիրտը կկրեմ, երկչոտ, զգայուն՝ այլ փառասեր տղու մը: Պատիվներ չեն ասոնք ինձի համար, հարկավ օր մը պիտի փոխվիմ բոլորովին։

Խոսակցության թելը խզեցի, հեռացնելու համար ծերունիին տրտմալիր հարաբերությունը՝ անցյալ մեկ–երկու տարիներու արյունոտ օրերեն․ հանկարծ հարցուցի՝

— Վանքին մեջ շատ ձեռագիրներ կա՞ն։

Խոսքս հազիվ կրցա վերջացնել․ տեսա, որ այս հակած ծերունին՝ շտկեց իրանը, ժպտեցավ ու, շփոթությունս տեսնելով, վստահացուց զիս զվարթորեն․

— Ձեռագիրները ընկերներս են, ընտանիքիս ու զավակներս։ Ընտանիք մը, որ մեկ քանի հարյուր անդամներ ունի…

Տասնվեց տարի առաջ կորսնցուցի կինս ու զավակներս․ հետո արկածի մը հետևանքով ոտքս կաղացավ․ այս տեղն ընկա իբր անկար վարժապետ մը՝ օգնելու համար վանահոր։ Ամիսներով տանջվեցա մենության ու կարոտի արցունքներով․ վանքը ժխորի վարժ ուսուցչի մը տեղը չէ, վարդապե՜տ։

Օր մը, ատիկա իմ սրտիս հարության օրը պիտի ըլլար, ժամուն՝ պահարաններեն մեկուն մեջ քանի մը սնդուկ գտա։ Բացի. խառնիխուռն, փոշոտ ու քայքայված գիրքեր էին․ հետաքրքրվելով մաքրեցի զանոնք, անոնց պարունակությունն ալ փորձեց զիս, համակրանքը չուշացավ, և ի վերջո անոնց խորին սիրովը լեցվեցա։

Գեղազարդված ձեռագիրներ էին, մագաղաթյա սաղմոսարաններ, աղվեսագրքեր, բժշկարաններ, աշուղական սիրո տաղարաններ։ Պրպտումներս առաջ տանելով գտա նաև նկարներ՝ հազվագյուտ գեղեցկությամբ, ու մինչև հիմա ալ վանքը խուզարկություններուս ապերախտ չէ գտնված։ Ասոնց հանդեպ իմ բուռն զգացումս չեմ կրկնար բացատրել․ թուղթի մագաղաթի այդ կտորներուն համար ունեցածս ճշմարիտ սիրահարություն մըն է…

Բայց զուր չէ ատիկա․ կհիշեմ՝ որ մանկությանս խորին հիացմամբ և ակնածանքով կնայեի մեր Անդրեաս պատվելիի գծած ծաղկյա գիրերուն․ ժամերով կհառեի անոնց, փորձելով ընդօրինակել․ անհաջողությունս բարկության և ամոթի լացով հազիվ կգոհանար։

Վանական այս խեղճ կյանքին մեջ, այդ գանձերուն հավատարիմ պահապանի ունայն դերը պիտի կատարեմ մինչև, մահս՝ գոհունակ սրտով, միշտ կարդալով հիներուն իմաստությունն ու սիրո գոհարները և աչքերս