Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անհագորեն հառելով ձեռագրերու նկարազարդ էջին ու նկարի մը պարզ, այլ զգայուն երանգներու: Չեմ հուսար, որ հագենամ օր մը:

Տատրակներու թռիչին ծափը կասեցուց իր խանդավառությունը, ելավ գետեզրը երթալու:

-Տակավին շատ անգամ պիտի տեսնվինք,-ըսավ,- լա՜վ բարեկամներ կրնանք ըլլալ:Ես ալ ազնիվ հոգիի մը կարոտը ունեի:

Մխիթարված՝ ձգեցի զինքը. օրագրի այս էջերը անկեղծությանս արձագանքն ըլլալու են. կխորհիմ, որ այս անձը թանկագին է ինձ համար. ընկեր մը, նույնիսկ մայր մըն է, ես ալ սիրած եմ արվեստը, թեև շատ բան մը չեմ հասկնար անկե:

Ա՜հ... անո՞ւնը... այո. Եղիազար էր, մինչդեռ իմինս Արտակ է, ըսի իրեն:

Գ

Նոյեմբեր...

Մեկ քանի օրեն որբերը պիտի հասնին, հետևաբար զբաղվել պետք էր: Իրավ ալ մաքրել տվի ամբողջ թաղ մը. անհրաժեշտ եղածը տեղավորեցին, նորեն ամեն վայրկյան լրացնելու պակաս մը կա: Աղքատ մնացած վանք մը և ժողովուրդը կրնա՞ն ավելի տալ: Քաղաքեն և շրջակա թեմերեն օգնության կհասցնեն հուզիչ անձնվիրությամբ. երիտասարդներ կերտթևեկեն քաղաքեն վանք, բերելով ինչ-որ տնանկ ժողովրդի մը ազնիվ սիրտը կընծայե իբրև նվեր՝ վերմակներ, անկողին, սրբիչ, գուլպաներ, հին զգեստ, երբեմն նպարեղեն և ափ մը պտուղ. ո՞վ գիտե ո՛ր զառամ այրեն տրված՝ անդարձ հիշատակի մը իբր հարգանք:

Պ. Եղիազարը, բավական խորհեցա պատվանուն մը գտնել բարեկամիս, պարոնը հարմարագույնն է, հետս է միշտ: Աշխատությունս իր ներկայությամբ կթեթևնա. երկու տնտեսուհիներն ալ հրահանգներս կկատարեն և կաշխատին հուզիչ հլությամբ մը. մին դժգույն, հիվանդկախ ու կքած պառավ մըն է, որ մեղմ ձայնով մը կխոսի ու բարի ժպիտ մը կա դեմքին վրա, մյուսը նվազ տարեց, համարձակ ու աշխույժ. գավառի մեջ ապրած կին մը չերևիթ:

Ես ալ, ամեն կրոնավորի նման, քիչ մը հնազանդությունը կսիրեմ: Իրենց հաճոյակատարությունը անձս իմ աչքերուս վեր կբռնե: «Մայրիկ» կրսեմ մեկուն, մյուսին՝ «քույրս» ատով իրենց գոհունակությունն ալ կզգամ:

Առաջի օր չարաճճի աղջկան մը ամոթխած և թաքուն ժպիտը նշմարեցի «քույրս» բառին վրա. ո՞վ էր այդ օրիորդը: Նոր կտեսնեի զինք. հետաքրքրությունս գոհացավ վեջապես: