Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանի մը օրե ի վեր տղոց կխառնվիմ զբոսանքի պահերուն, հետեվելով իրենց կարծիքներուն, շարժումին ևպատմության:

Նվերներ առած են. զգույշ հպարտությամբ կնային իրենց զգեստին, կոշիկներուն,ազնի՜վ քաղաքացիք,որ իրենց չունեցածեն իսկ բաժին հաներ են ասոնց:

Խաչերն ալ չի կենար, անանկ մանրամասնութուններ կըսե, որոնք զիս չեն հետաքրքրեր.անմեղորեն աղջնակի մը վրա կխոսի, որուն ընկեր եղեր է,և որ իրեն տվեր է ինչ—որ չքնաղ և խանդակաթ փոքրիկ մը կրնա շռայլել ասանկ սիրուն մանչուկի մը, անմեղունակ սիրո մը միջոցով...

Այդ գեղումի պահերեն դուրս ան մյուսներուն նման անտարբեր չերևար. անկյուն մը Վանքին մեջ ինե զատ մեն մարդ երջանիկ է: Պ. Ալեքսանդրը կսեր երեկ՝

- Քաղաքը լավ օրեր նցուցինք ... բայց, վարդապետ, քեզ ավելի նիհար և դժգույն կտեսնեմ. տկար կերևաս, չի խնամես ինզինքդ... Պոլիս դառնալու միտք չես ընկեր:

Նայեցա իր տառապած մարդու աչքերուն, հուղումես կդողայի, մինչ ան շարունակեց անակնկալ կերպով նյութեն շեղելով.

- Ե՞րբ արդյոք աշխարհարիկ կյանքը վանքերեն ներս պիտի մտնե. պիտի գա՞ ազատության այն օրը, երբ վանքերը տիպար ագարակներու վերածեինք շրջակա գյուղացիներուն համար: Պիտի գա՞ այդ օրը…

—Չեմ գիտեր, պ. Ալեքսանդր, բայց աղեկ գիտե՞ս, որ աշխարհիկ կյանքը վանքերեն ներս չէ մտած...

—Ինչպե՞ս…—հարցուց զարմացմամբ երեսս նայելով:

— Բան չի կա՛…

Չի գիտե, խե՜ղճ մարդիկ, չեք գիտեր, որ աղջկան մը սիրով կայրիմ: