Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զգայնություն ու կիրքի ի լույս չի հանված տպավորություններ կրնա քաղվիլ անկե... Այս էջերեն տող մը իսկ պիտի չունենան...

Երթամ Խաչերին քով, երեկվընե ի վեր տկար է, զորավոր գլխու ցավով մը խեղճ փոքրիկը անկողին է ինկած...

ԻԸ

Հունիս

Խաչերին հիվանդությունը կծանրանա. տենդը կավելանա երբեմն ու հանկարծ կդադրի: Ասոնք լավ նշաններ չեն:

Մեղմորեն կհեծե երկարատև ու միօրինակ ձայնով մը, որ ավելի ցուրտին ու անոթության մատնված անասուններու մղկտոցին կնմանի:

Չուզեր խոսիլ. իմ բոլոր կարեկից հարցումներուս հազիվ կպատասխանե: Իր ազազուն մատվները ճակատին վրա են միշտ, հոնկե դուրս հանելու համար ցավը, որ զինք անկողին է նետած:

Ի՞նչ կրնա ըլլալ այս հիվանդությունը. անողոք բան մը կերևա, իր տագնապները կտեսնեմ ես Խաչերի արդեն իսկ քամված դեմքին վրա:

«Բժիշկը անհրաժեշտ է», կըսեր պ. Ալեքսանդրը. իմ կարծիքս ալ նույնն է՝ սակայն վանահայրը կերկնե միշտ. « Տե՜ որբ ըսածդ դիմացկուն է, անհոգ եղիր, Արտա՜կ, վաղը ոտքի կելլև...»:

Հակառակ Վարդանի այդ դժկամության՝ արդեն քաղաք ղրկեցինք ծառաներեն մին, հիմա բժիշկին կսպասեմ վայրկյանե վայրկյան:

Չարագույժ նախազգուշացումը ինձի մահ մը կհավաստե: Խաչերի մահը, թերևս իմինս ալ:

Ե՜ս ալ ուրիշ բանի վրա չեմ կրնար խորհիլ. դեդևուն, այլ կենսալի բանականությունս դեպի սև գիծ մը կվազե. մահվան ճամփաներ կտեսնեմ միայն, թեև ամոթալի է վարդապետին համար՝ կյանքի արշալույսին հակող անմեղ հոգիի մը վերջալույսին նայիլ:

Պիտի խնամեմ Խաչերը, իմ պարտքս է՝ կարելին ընել. բայց ի՞նչ ընեմ ես ինքզինքիս համար, կամ ուրիշները կխորհի՜ն իմ վրաս. բոլոր նոր առած դեղերս անօգուտ կանցնին:

Երեկ իրիկվան դեմ, որբերու ննջարանին մեջ, երբ Խաչերի սնարին քով նստած էի, մեկեն սենյակին դուռը բացվելով՝ Շուշանը հևասպառ, քրտնած ներս մտավ. տեղես վեր ցատկեցի, չեմ գիտեր՝ սիրտս ինչպե՜ս կաղաղակեր այդ պահուն: Աղջիկը զարմանահար ետ-ետ գնաց, անմեղունակ ժպիտով մը: