— Շուշա՜ն, Շուշա՜ն, — կանչեցի ու իր ետևեն դուրս նետվեցա մինչև որբերուն դասարանին առջև, սանդուղին գլուխը. հոն բնազդարար կանգ առի:
Պ. Ալեքսանդրը և որբերը դասաբանեն դուրս եկան ապշահար. կարծես աղետ մը պատահած էր:
— Ոչի՛նչ, — պատասխանեցի ամոթով, — Շուշանին ետևեն վազեցի, որ բժիշկը գալուն՝ անմիջապես հոս ղրկե...
Վարժապետը ժպըալով ներս հրեց տղաքը:
Լքվա՜ծ ու հեդ որբեր, այսպես ձգած եմ զիրենք, մինչդեռ իրենց տառապանքը հոս բերավ զիս:
ԻԹ
Հունիս...
— Դժբա՛խտ պզտիկս. հե՛գ խաչեր...
Բժիշկը եկավ, քննեց ու եզրակացուց՝
— Ծանր մենհնժիթ մըն է, վարդապե՛տ...
— Բժիշկները հիվանդութենեն ավելի մահը կճանչնան, - ըսի հուսաբեկ, հետո կրկնեցի, - մենենժիթ, չէ՞, տոքթոր,-ու բավական մը հառեցա բժշկի իր սուր դեմքին, որուն վրա սև ակնոցներ` կարգիելին անոր ակնարկ որոշել:
— Այո՛, մենեժիթ. դեղ չեմ կրնար տալ. միշտ պաղ ջուրով թրջեցեք գլուխը. իսկ դո՞ւք, վարդապետ...
—Վիճակս գիտեք...
Նորեն քննեց զիս. ղարկավ ցուցամատովը կուրծքիս տախտակներուն, քունքը երկարորեն փակցուց սրտիս ու միշտ նույն հեզ ու անտարբեր ձայնով հարեց.
—Գնացե՛ք ասկե, կարելի եղածին չափ շուտ հեռացեք վանքեն... Ճերմակ թուղթի մը վրա դեղերու անուններ շարելով` երկարեց ինձի, մինչ ես կըսեի.
—Բժիշկ, ես իմ հիվանդությունս շատ չեմ զգար, որովհետև ավելի ծանր ու հոռեգույնը կա:
Չի խոսեցավ:
Իրեն մինչև վանքին մեծ դուռը ուղեկցելե վերջ վազեցի ելա խաչերին քով:
Փոխնիփոխ հիվանդին քով կհսկեն Անուշն ու պառավը:Երբեմն Շուշանն ալ կուզա. Եղիզարը քիչ անգամ այս կողմ կանցնի իր սենյակեն.