Jump to content

Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առատորեն արյուն թքի այս երեկո, ու ես անոր կարմիրին մեջ վայրկյան մը տեսա Շուշանի դեմքը իբրև փղոսկրե քանդակ՝ բուստի մը էջին վրա. անոր քով անշնորհք ճիվաղ մը... մա՛հը: Մա՛հը, գերագույն ազատարարս ու գերագույն թշնամիս, որովհետև դողդոջ և արատավոր հոգիս պիտի առաջնորդե վերին դատաստանին... Գերագույն և ահեղ կժպտիս ինձի ու մահվան դիմակով կսպառնաս...

ԼԴ

Հուլիս...

Քանի մը օրե ի վեր գրեթե ուշտկորույս անկողին էի ինկած: Վերջին հուզումը քայքայեց զիս...

Վաղը կմեկնիմ ես վանքեն...