ՏԵՐՏԵՐԻՆ ՈՃԻՐԸ
Երբ եկեղեցիեն տուն դարձավ տեր բարթող՝ հայտնապես կդողար ուլայն դեմքին վրա, նեղ ճակատի մեջտեղ, մկաններում խիտ ծալքերն հոգեկան խորունկ խռովք մը կմատնեին:
-Վա՜յ, վա՜յ, դժոխքի ոգիներ, աստծո տունին ալ չեն խնայեր,- մրթմրթաց ու մերկ սենյակին փայտե սետիրին անկյունը կծկվեցա, գոցեց աչքերն ուժգին՝ երկու ձեռքերը քունքերուն, հակեցավ վար ու ինկավ խոր մտածողության մեջ:
Բ. քաղաքին հայ տուներուն չէին խնայած, տասն օր թալլած, սպաննած էին, բայց ինչպե՞ս հանդգնած էին ձեռք դիպցնել եկեղեցիին, աստծո տանը: Այս հարցումը կշրջեր քահանային մեջ: Տեր Բարթող բացավ աչքերն ընդոստ, դիտեց իր սենյակին մերկությունը: Խուժանին ավերող ձեռքը հոն ալ դպած էր, ասեղ մը իսկ չէր ձգած իր տանը մեջ:
Կրոնականը զզվանքով փակեց թարթիչները ու րեն անանկ թվեցավ, որ այդ պահուն կրկին կգտնվեր այն քառակուսի ահագին փոսին եզերքը, գերեզմանատան մեջ, ուր կրարու վրա դիզված էին վիրավոր, հոշոտված, անճանանչ դիակները:
Քահանան դողած վախով: Ուրիշ պատկեր մը մտաբերել ուզեց, բայց վայրկենապես ան կրկին կարծես տեսնել մերկ դիակներու մեջ տակավին ոգեվարողներուն սարսուռը, լսեց հռնդյուններ՝ դիզած մարմիններուն ստորոտեն թռող, որոնց վրա երկարած էր խաչն ու զանոնք օրհնած:
Քահանային դեմքը մռայլ էր, բայց հեգնության ծիծաղ մը ուրվագծվեցավ անոր վրա:
—Ամեն ալ բիրով մեռցնելե վերջ զիս կանչեցին մեռելի կարգ կատարելու համար, — հառաչեց: Պատկերը շարունակվեցավ տեր Բարթողի միտքին մեջ ու ավարտվեցավ: