Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջահերու բեկորներուն վրայեն կանցներ զգույշ ոստոստելով, խորանին մոտ վերջապես, պատառուն, սրածված սրբազան պատկերներու լերկ գունկերուն քով, Աստվածածնի աղբոտված պատկերին առջև։ Ոչ մեկ անոթ կգտնար իր տեղը, կժռեր համբուրելու մյուռոնի անոթի խորշիկը, հոն արյունոտված քուրջմը կգտնար իր ու քանի մը փամփուշտ։ Ընդոստ գլուխը վեր կցցեր ու աչքերը կբանար մութին մեջ։ Քահանան ետին ճիգ մը ըրավ ասոնք վանելու ու զղջաց եկեղեցի գացած ըլլալուն։

— Ա՜խ, տեր աստված, ե՞րբ կլուսնա, երբ,— կգոչեր տեր Բարթող։

Ժամ մը անընդհատ <<Առավոտ լուսոյն>> ու Նարեկեն հատվածներ սաղմոսեց։ Խաչակնքեց բյուր հեզ ու համրիչին ծայրի սադափե խաչը պտտցուց դեմքին ամեն մասերուն վրա։ Հարցում մալ, շատ օտար, այդ պատկերներուն հետ կուգար քահանային շրթներուն վրա։

— Աստված ինչու՞ արդյոք թող տվավ, որ իր տունը թալլեն․․․

Այս մտածումը բնական մեկ հետևանքն էր տեր Բարթողի մտքին միամիտ, հավատավոր կազմվածքին, թեև այն շատ անբնական երևար իրեն։ Բայց անմիջապես իր մտածումը կշքմեղեր՝ կրկնելով քահանան․

— Է՜, մեծ է տիրոջն արդարությունը, ե՞ս մնացի իր գործերը քննողը․ ու թեթևացած կզգար ինքզինք։

Բայց ինչ անիծված միտք։ Հարցումը, հակառակ կամքին, կայծի մը նման կակոսեր միտքն ու զայն կցնցեր։

Արշալույսին մոտ քիչ մը մրափեց տերտերը։ Երբ ելավ, տեսավ թե արևը սենյակին տիրած էր։ Դրավ փակհղը ու հողաթափերով ուղղվեցավ եկեղեցի։

— Երթամ, երեցկին, երթամ ժամ, աղոթք մը կարդամ ու քանի մը տուն պտտիմ, պարտքս կատարեմ։

Եկեղեցիին դռան մոտ հանեց փակեղը, ընկճված ներս մտավ, գնաց խորանին առջև ծնկաչոք ինկավ ու աղոթեց երկար։ Երբ ելավ աղոթքեն՝ զգաց թե կուլար․ չորս կողմը զննեց, ամեն իր ավելի տխուր թվեցավ իրեն։

Արևն առատ լույսով կլվար տաճարին տախտակամածը։ Ճիշտ մեջտեղը ուղղեցավ կամարին տակ ու լավ մը զննեց գետինին փշրած շրջանակները․ նկարներն ամենքն ալ սրահար էին եղած, հակեցավ ավելի ու Հովհաննես Առաքյալին աչքերը սուրի ծայրով փորված գտավ։

Ելավ արագ քայլով խորանին վրա ու հոն կրկին անհուն թախիծով դիտեց Աստվածածնի աղարտված դեմքը, փնտրեց սկիհը, քշոցները, որոնց զանգակիկներեն մի քանին, տափակցած, նշմարեց խորանին մարմար հատակին վրա։ Կրկին դժնե հարցումը կրկնեվեցավ իր մեջ․