Էջ:Collection works of Sibil.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Լերան մը ստորոտ ձիերը կեցան. անձրևը կՙսկսեր սաստկանալ, և բաժնվելու վարկյանը հասած էր:

Ամենքը կարգավ գացին իրենց վերջին ողջույնը տալու երկու ամուսիններուն: Ձեռքի սողումներ, բարի ճամբորդություններ. և ետ դառնալով կը վազեցին ձիերին, չը բռնվելու համար անձրևևն որ տեղատարափ եղած էր:

Ամենեն ետքը Զարեհ եկավօ, դեմքը դեփ դեղին՝ ավրված, կայծակե զարնված մարդու մը պես:

— Ինչ ըրի քեզի, ըսավ ցած ձայնով, մինչև ես հրաժեշտ կուտայի Ռուբեն աղային, և ինչու կը փախչիս ինձմե:

Իր մտքին մեջ քանի մը վայրկյանե ի վեր ամեն բան լուծեր, ամեն բան հասկացեր էր:

— Քեզի համար ունեցած մեծ սերս է, որ այս քաջությունը տվավ ինծի, պատասխանեց բարեկամուհիս լալով. եթե հոս մնայի, անպատիվ կին մը պիտի ըլլայի, և օր մը պիտի դադրեիր զիս սիրելե: Երջանկությունս զոհեցի, պատիվս պահելու և միշտ սիրուդ արժանի մնալու համար:

Եվ մտրակեց ձին տեղատարափին շառաչումին մեջ խեղդելու իր հեծկլտուքը, և մշուշի թանձր խավարի ետին աներևույթ եղավ: