Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուգի լաչակը գլուխը՝ անձամբ կերթար աղքատիկ խրճիթներուն դուռներըկը բախեր, կը համոզեր տգետ ծնողները, որ դավակինին դպրոց ղրկեն. և ինք կը կանգներ դաստիարակության գործին գլուխը:

Արդյոք շա՞տ լավատես և շա՞տ հավակնոտ բաղդատություն մը ըրածն կ՚ըլլամ, երբ լսեմ թե մեր Օրիորդած Միության անդամուհիները խորթ թոռները չեն այդ իշխանուհիներուն, որոնց վրա կզմայլինք:

Ասոնք, դեռ երեկվան դպրոցականները, Թերայի նման զեխության, պերճանքի, փափկության մթնոլորտի մը մեջ սնած՝ կը խղճահարին իրենց մեծ կամ սյյզտիկ տաղանդներըանգործության դատապարտելու այնպիսի ժամանակի մը մեջ, երբ ամեն մարդ իր ունեցածը չունեցաածը պետք է տա. և կ՚ուզեն իրենց գավառացի քույրերին օգտակար ընծայել իրենց բոլոր կարողությունները:

Չորս ամիսե ի վեր գիշեր ցերեկ կաշխատին, մեկ կողմե այս հանդես կազմակերպելու, որ իր այլազան հաայտագրին պատճառով՝ բազմակողմանի դժվարություններ կը պարունակեր, և մյուս կողմեն տոմսակներ զետեղելու՝ անձրևին, ձյունին, բուքին տակ դուռնե դուռ պտտելով, տալե, ողորմելե, նվիրել է հոգնած, ձանձրացած, սպառած ազգե մըկողելու համար գավառացի հայ աղջիկներու բաժինը:

Եվ ահա օրվան տագնապները վրա կհասնին: Մինչդեռ ամեն մարդ իր տանը անկյունները կը պատվի կամ ասդե ադին կը փացխչի հարձակումի, կոտորածի սպառնալիքին տակ, մեր օրիօրդները անվեհեր կը շարունակեն իրենց հանձն առանց պաշտունը. ոչինչ կը կասեցնե զիրենք իրենց պարտականութենեն: Անոնք տոմսակ կը ծախսեն, անոնքդերերը կը փորձեն: Ի՜նչ հռոր աղդակը անձնվիրության զգացումը, ի՜նչ հապուրիչ վայելք բարիք գործելու Համոզումը:

Եվ սակայն Ատանայի սարսափելի աղետքը կը շանթահարե զիրենք. պահ մը ահաբեկ կանգ կառնեն. պիտի ջլագվի՜ն արդյոք. իրենց սրտին վերքը արգե՞լք պիտի ըլլա իրենց պարտականությունը կատարելու մինչև վերջը: Ո՜չ: Պատերազմի