Էջ:Collection works of Sibil.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հույսով: Սակայն շփոթությամբ դեպի ետ շարժում մը ըրավ, երբ տեսավ երիտասարդը այն դիրքին մեջ հափշտակված: Բնական երկչոտություն մը որ անծանոթ էր իր նկարագրին, մեկ քանի քայլ ետ մղեց զինքը, բայց ընդհուպ գտավ իր անկեղծ համարձակությունը, և սրահեն ներս մտավ զվարթ և ժպտուն:

— Բարի լույս, պարո՛ն Գումարյան, արդյոք անհանգի՞ստ կընեմ զձեզ:

Երիտասարդը ետին դարձավ բոլորովին այլայլած և թագուհի մը բարևելու անկեղծությամբ խոնարհելով անոր առջև, մեկ քանի քաղաքավարական բառեր թոթովեց:

— Ի՞նչպես կը գտնեք այս նկարին գծագրությունը:

— Հիանալի՜, օրիո՛րդ:

Եվ իբրև արվեստագետ, իր սքանչացումը հայտնելե հետո պատկերին դիրքին, վերջալույսին երանգներուն, և տիպարին հետ ունեցած ճշգրիտ նմանության մասին հարեց.

— Շնորհակալություններս, նկարին արժանի նկարիչ մը գտած ըլլալնուդ համար, բայց ինչո՞ւ իր անունը չէ դրած հոս:

— Վասնզի նկարիչը որքան ճարտար, այնքան համեստ է, պատասխանեց Բուբուլ, և հայտնեց թե Սոֆին նկարած էր զայն տարիներ առաջ, և պ. Գեղամոֆ այնքան սիրեր էր որ այդ սրահին մեջ դրեր էր միշտ աչքին առջև ունենալու համար:

— Չէի գիտեր թե քույրս այսքան տաղանդ ունի, օրիո՛րդ, կը զարմանամ և կը հիանամ թե՛ ճաշակին և թե՛ գործադրության վրա:

Այդ պահուն Սոֆի սրահ մտավ, և եղբայրն ու աշակերտուհին համբուրելե ետքը, երբ Գառնիկ սկսավ եռանդով խոսիլ միշտ պատկերին վրա:

— Եղբա՛յր, ի՞նչ է ասիկա իմ պատկերիս քով, զոր նկարած է Բուբուլ, դու չես ճանչնար իր տաղանդները:

— Բայց ե՞րբ կրնամ հուսալ...

Բուբուլ անոր խոսքը կտրեց ծիծաղելով.

— Իմ տաղանդնե՜րս, ո՛հ, այնքան մեծ բաներ չեն որ տեսնելու հսմար սպասցնեմ զձեզ: Ճաշեն ետքը, եթե հաճիք մեր պատկերասրահը գալ, արդարև գեղեցիկ հավաքածո մը