Դիմագրելի հրապույր մը կուտար բոլոր անձին:
Երկու աղջիկները հմայված կը դիտեին այդ ոգեգրավ պատկերը, և երկուքն ալ կզգացվեին ու կարտասվեին մեկուսի, առանց իրենց անձկութենեն բան մը հաղորդելու իրարու:Բուբուլ փափկորեն կուզեր խնայել Սոֆիին եղբորը վիշտերուն գիտակցությունը, և ինքն առանց անոնց պատճառեն կասկածելու, չէր համարձակեր հարցում մը ընել:Կսպասեր իր նշանածին դարձին, հայտնելու համար անոր երիտասարդին նկատմամբ իր մտահոգությունը, որ անշուշտ իրեն պես վըշտակցելով անոր շարժառիթն ու դարմանը գտնելու պիտի հաջողեր:
Իդկ Սոֆի, որուն սիրտը խորունկ էր անդունդե մը ավելի, միթե կրնար անտարբեր մնալ եղբորը տառապանքներուն և անգետ ըլլալ անոնց պատճառին:
Բավական ատենե ի վեր նշմարած էր արդեն իր եղբորը զգացումը, և կանխավ գուշակած էր անոր ծանր հետևանքները:
Ձեռքեն եկածը ըրեր էր իր երկու սիրելիներուն սպառնացող վտանգը արգիլելու համար, համոզելով իր եղբայր հեռանալու պ. Գեղամոֆին տունեն, փափաքեր էր ինք ալ ընկերանալ անոր, սակայն ծերունին Բուբուլին հետ հետ միացեր էր թախանձելու զինքը որ չթողու զիրենք գոնե մինչև իր աշակերտուհին ամուսնությունը:
Սոֆի ստիպվեր էր տեղի տալ իր բարեկամներուն բաղձանքին, մտաատանջելով, տառապելով ինքն իրեն, և սպասելով անհամբեր Տիգրանին գալուն որ ամեն բանի վերջ պիտի տար:
Քաջ կը ճանրնար իր աշակերտուհվույն անբծությունն ու վատ գործի մը անկարող ըլլալը, և բնավ երկյուղ չուներ անոր մասին:
Ուստի կը հուսար անոր անմեղ անտարբերությունը պիտի հաղթեր իր եղբորը խոլ եռանդին:
Սակայն օրե օր անոր աճիլը կը տեսներ և կը դիտեր սր իր միակ պաշտելին զոհ կերթար սև մելամաղձության մը զոր ոչինչ կրնար փարատել:
Կը քաշվեր իր երկյուղները եղբորը հաղորդելու, կը դողար լսելե անոր բերնենաղետալի սիրույն խոստովանությունը և այդ պատճառավ իսկ կը հետաձգեր անոր ցավին ուղղակի