Էջ:Collection works of Sibil.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ներե, ներե՛, ինծի, Բուբո՛ւլ, ինքզինքս տերը չեմ, գոչեց Գառնիկնորատի աղջկան ցավագին հնչյունեն սկրտը տակնուվրա եղած: Ա՜հ, այնքան մեծ կը գտնեմ քեզմե սիրվելու բարեբախտությունը ինծի համար օր, կը դողամ զայն կորսնցնելու վախով, և այնքան քիչ արժանի կ՝զգամ ինքզինքս քեզի, որ գուցե օր մը քեզմե լքվելու նախազգացունքով կը չարչարվիմ գիշեչ ցորեկ:

— Կրնա՞ս ուրեմն մտածել, թե ես պիտի ապրիմ առանց քու սիրույդ:

— Պաշտե՜լի Բուբո՛ւլս, ըսա՛վ, ա՜հ ըսե, միշտ պիտի կարենա՞ս պահելայդ սերը ինծի համար:

— Կ՝երդնում, թե կյանքիս մինչև շունչը պիտի պաշտեմ զքեզ, և երկինք, որ կը ըսե, թո՛ղ շանթահարե զիս, եթե երբեք երդմանս դրժելու մտածումը ունենամ:

Երկինք լսեց հեք երդումը և դողաց: Գիշերը կը մոտենար, խավարի սիրահար բու մը, որ Բուբուլին կռթնած ծառին վրա կեցած էր, եղերական հառաչ մը արձակելով սլացավ անոր գլխուն վրայեն, մինչ անոնք ոտք կ՝ելլեին քաղաք վերադառնալու համար: Մացառներու տակ պահվտածանձը անոնցմե առաջ կը հեռանար արդեն թեթև քյլելով, մերթ ընդ մերթ ետին դառնալով՝ տեսնելու համար, թե նշմարա՞ծ էին զինքը, բայց անոնք բան մը չէին տեսներ, իրենց սիրո եղերգութենեն զատ: Թև թևի խճուղիեն վար կ՝իջնեին, անտառին երկայնությամբը քայլելով, որուն եղենիններուն վարսավոր գլուխները սեփ սև կ՝երևային հորիզոնին ծայրը ածկող լույսին մնացորդ նշույլներուն մեջ: Թեթև ստվեր մը շոգիի պես նուրբ կ՝ողողեր աջ կողմի մարգարիտինը, և ծովը ավելի անշարժ, ավելի ամփոփ կը նիհրեր երկինքին խորունկ ու լայնարձակ տարածությանը տակ, և բոլոր ծառերը, բոլոր մարգերն ծովն ու երկինքն տարտար սարսուռ մը ունեին օրվան ու եղանակին վերջավորությանը հետ, դեղնոտ, տենդոտ հուզում մը, որ հետզհետե կը մարեր, կը կորսվեր գիշերվան ստվերներուն մեջ:

— Բարի՛ իրիկուն ձեզ, ըսավ հանկարծ հնչյուն ձայն մը