Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուքն ալ: Բայց իր նշանածին անզգա նայվածքը լեզուն կը կապեր: Գիշեր ցորեկ ծերունվույն համար ունեցած երախտագիտությունն ու գորովը կը մրցեին սրտին մեջ Գառնիկին համար զգացած բուռն սիրուն հետ, և եթե չէր կրնար հաղթել անոր, անկե ալ չէին հաղթվելու:

Եթե կարելի ըլլար ինքզինքը զոհելով երկուքն ալ գոհ ընել, պատրաստ էր, բայց մեկուն երջանկությունը մյուսին վիշտը պիտի ըլլար անշուշտ:Եթե անակնունելի դեմք մը, գթությունը, երախտագիտությունը և հասակին անփորձությունը իր սիրույն գաղտնիքը կորզած չըլլային իրմե, հանձնառու պիտի ըլլար ցմահ տառապիլ իր պարտքին համակերպելով: Գառնիկին ցավերու անկողնին մեջ միայն խոստովաներ էր իր սերը, և գիտե՞ք ինչ անդիմադրելի հրապույթ է ցավը: Անկե դուրս՝ իր վեհանձն հոգին չպիտի հավաներ նոր ուխտ մը հաստատել զինքը կապող հոդը խզելե առաջ: Հիմակ այլևս երջանկությունն ու առաքինությունը խույս կուտային իրմե հավասարապես և մեկ մխիթարություն մը կը մնար իրեն. իր վրա հրավիրել ցավը առանց ապերախտ ու անհավատարիմ ըլլալու, գտնել միջոց մը, որով կարելի ըլլար ազատիլ Տիգրանին հետ ամուսնանալու հարկեն, առանց իր հորմեն բաժնվելու անոր ծերության հետին տարիներու մեջ, և իբրև դուստր, իբրև քույր, իբրև բարեկամ և հրեշտակ անձնվիրության ծառայել իր բարերարներուն և սիրելվույն միանգամայն:

Այդ միջոցը գտած էր Գեղամոֆ զորապետին անձին վրա, որ ոչ իր եղբորը չափ տկար էր, ոչ ալ անոր որդվույն չափ անզգա, և որ պիտի կարենար անկողմնակալ ոգիով դատել և թերևս ամեն բան կարգի դնել: Սակայն ասով չէին վերջանար Բուբուլին վիշտերը: Եթե հաջողեր իսկ առանց անհաճո դեպքի մը բաժնվիլ իր նշանածեն, ուրիշ ահագին ցավ մը ուներ, Գառնիկին կասկածները:

Երիտասարդ արվեստագետը սիրո թերություն մը նշմարել էր կարծեր ազնվասիրտ աղջկան դեդևումներուն մեջ, և չկարենալով սքողել իր կսկիծը անոր սրտին մեջ իրմե տարբեր ազդեցություն մը գտնելով, կ՚սկսեր դժբախտ նշանակու-